Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Տեր-Աբրահամյան. «Ավելի կենդանին անցյալն էր, քան ներկան»

Դեկտեմբեր 14,2015 19:31

2015 թվականի դեկտեմբերի 14-ին լրանում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի 60-ամյակը: Այդ առիթով այսօր Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Համբարձում Գալստյանի 60-ամյակին նվիրված միջոցառում, որի ընթացքում ներկայացվեց նաեւ hambardzum.am կայքը:

Կայքը վարող Հրանտ Տեր-Աբրահամյանը մանրամասն ներկայացրեց կայքի ստեղծման նախապատմությունը, դրա գոյության անհրաժեշտությունը: Այն կրում է առավել ընդգրկուն  արխիվային բնույթ, որտեղ ներկայացված են ղարաբաղյան շարժմանը, «Ղարաբաղ» կոմիտեին նվիրված նյութեր: Կայքում ներկայացված է նաեւ Համբարձում Գալստյան գիտնականը:

Ներկայացված են ղարաբաղյան շարժման, այսպես ասած, միասնականության շրջանը`1988-1990-ական թվականները, շատ քիչ ներկայացված է նաեւ 1991 թվականը:

Հրանտ Տեր-Աբրահամյանն ասաց, որ իրենք գերադասել են «Ղարաբաղ» կոմիտեի պառակտումների պատմությանը չանդրադառնալ, գերադասել են «միասնության կոնցեպցիան»`միացնել սերունդներին եւ ժամանակները: «Ավելի կենդանին անցյալն էր, քան ներկան»,- շարժման «կենսագրության» վերլուծությունը նման տեսակետի է հանգեցրել Հրանտ Տեր-Աբրահամյանին, բայց նա կարծում է, որ կայքի միջոցով կկարողանան 1988-ի իդեալական միասնությունը փոխանցել սերունդներին, իբրեւ տեսլական:

скачанные файлы

Բերձորի (Լաչինի) սբ. Համբարձման եկեղեցու հոգեւոր հովիվ հայր Աթանասն իր խոսքում ցավով նշեց, որ արյամբ ազատագրված Բերձորն այսօր դատարկ է, պետական մակարդակով հոգածություն չկա ազատագրված տարածքների համար: Նա հիշեց, որ իր ժամանակին տարածքի պատասխանատուն՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը նույնիսկ արկածախնդրությամբ կարողացավ բնակեցնել այդ տարածքները, բայց բոլորն այսօր հեռացել են`պետության կողմից անտարբերության պատճառով: Նա մտավախություն ունի, որ մեր հարեւանները հենց դրան են սպասում`Հայաստանը դատարկվի, իրենք գան եւ տիրեն: Նա, սակայն, հույս հայտնեց, որ մենք միասնության կգանք եւ սգի տոների փոխարեն փառքի տոներ կկատարենք:скачанные файлы

Համբարձում Գալստյանի կյանքի դրվագներին անդրադարձան «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Ալեքսան Հակոբյանն ու Աշոտ Մանուչարյանը:

Փոքրիկ ներկայացմամբ հանդես եկան նաեւ Համբարձում Գալստյանի անվան դպրոցի աշակերտները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031