Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. ՀԷՑ-ի կուտակած պարտքի 20%-ն արդեն մարվել է. Rbc

Դեկտեմբեր 14,2015 18:30

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» պարտքեր է ունեցել, մոտավորապես՝ 220 միլիոն դոլար: Գնել ենք ակտիվները, որպեսզի ծածկենք այդ պարտքերը: Սա բարեգործություն չէ: «Հայաստանի էլեկտրական ցանցերը» լավ կազմակերպություն է եւ երկարաժամկետ ակտիվներ ունի, իսկ մեր ղեկավարությամբ այն ավելի լավը կդառնա»,- «Rbc»-ին տված հարցազրույցում այս հայտարարությունն արել է «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը:

Նա նշել է, որ «Տաշիր գրուպ»-ը ՀԷՑ-ը շատ ծանր վիճակում է գնել: Այն վնասով էր աշխատում, սակայն շահութաբեր կդառնա: Կարապետյանը նշել է, որ իրենց ՀԷՑ-ի նախկին սեփականատեր «Ինտեր ՌԱՕ»-ն է առաջարկել գնել կազմակերպությունը:

Այս հարցին, թե ով է առաջարկել, կազմակերպության ղեկավար Բորիս Կովալչո՞ւկը, Սամվել Կարապետյանը պատասխանել է. «Իհարկե: Առանց պարոն Կովալչուկի այդպիսի ակտիվը չեն վաճառի: Գնելու առաջարկով մեզ է դիմել «Ինտեր ՌԱՕ»-ի կառավարման խորհրդի անդամներից մեկը: Վերջնական որոշումը կայացել է այն բանից հետո, երբ ինձ խնդրեցին Հայաստանի իշխանությունները»:

Նա ասել է, որ դեռ չի ցանկանում գործարքի մանրամասները բացահայտել, միայն նշել է, որ կուտակված պարտքի արդեն 20%-ը վճարել են: Կարապետյանը նաեւ արձագանքել է այն տեղեկություններին, թե ինքը գնել է ՀԷՑ-ը, որպեսզի իր եղբայր Կարեն Կարապետյանը վարչապետ դառնա. «10 տարի է այդ մասին գրում են, սակայն այս ամենի համար նա Հայաստանի վարչապետ չդարձավ: Ինչ վերաբերվում է «Ինտեր ՌԱՕ»-ի հետ գործարքին, ապա դրա հետ նա ոչ մի կապ չունի: «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գնումը մենք դիտարկում ենք որպես բիզնես եւ օգնություն հայրենիքին»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ինքը պատրաստվում ՀԷՑ-ի միջոցով շահույթ ստանալ, գործարարը պատասխանել է, որ էներգետիկան շատ խոցելի բիզնես է. «Շատ բան կախված է ոչ միայն կարգավորիչներից, այլ՝ օգտագործողներից: Սակայն Հայաստանում, ինչը զարմանալի է, էլեկտրաէներգիայի համար մարդիկ վճարում են պարբերաբար եւ պարտաճանաչ: Այս պահին բնակչության կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց կատարված վճարը կազմում է 99.8%»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031