Մեր հարցերին պատասխանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը
– Ինչպե՞ս եք վերաբերվում հանրաքվեից հետո տեղի ունեցող պրոցեսներին . դրական զարգացումների հեռանկար տեսնու՞մ եք:
– Իհարկե, տեսնում եմ: Կյանքը հո չվերջացավ: Ընդհակառակը, մեր հասարակությունը հասունության նոր փուլ մտավ` ավելի ուժեղացած, վախերը հաղթահարած: Մենք բոլորս մի փուլ ավելի ուրիշ դարձանք: Բազմաթիվ նոր, երիտասարդ, հետաքրքիր դեմքեր սկսեցին իրենց երկրի տերը զգալ: Այդ նոր դեմքերի ակտիվ ներկայությունն, իմ կարծիքով, ամենամեծ ձեռքբերումն է, որ վերջին շրջանում մենք ունեցանք: Հիմա այս փուլի առաքելությունը քաղաքական լճացման գնացող բարքերը ձևափոխելու, իրական, խնդիրներով մտահոգ մարդկանց հանրային ակտիվությունը քաղաքական դաշտ տեղափոխելու մեջ է:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև