Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստան». Հանրաքվեի կեղծման անմիջական պատասխանատուն ՀՀԿ-ի կենտրոնական շտաբն է

Դեկտեմբեր 14,2015 17:41

2015 թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ ԿԸՀ-ն, անտեսելով խախտումների մասին ոչ կուսակցական դիտորդների և քաղաքական կուսակցությունների բազմաթիվ արժանահավատ հաղորդումները, հաստատեց սահմանադրական հանրաքվեի կեղծված արդյունքները:

Հանրության տեսադաշտում հայտնված ընտրակեղծարարության փաստերը վկայում են, որ հանրաքվեի անաչառ անցկացմանը միջամտած անձինք, այդ թվում՝ հանձնաժողովների անդամները, ընտրախախտումները կատարել են ՀՀԿ-ի ընտրական շտաբների հովանու ներքո, բացահայտ կերպով՝ համոզված լինելով, որ անպատիժ են մնալու:

Հրապարակված փաստերը վկայում են նաև, որ իրավապահ մարմինները ընտրողների ազատ կամաարտահայտման խախտումների ժամանակ եղել են պասիվ դիտորդի դերում, իրենց նախաձեռնությամբ չեն կանխել ընտրախախտման գոնե մեկ դեպք և որևէ քայլ չեն կատարել նման խախտումներ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ավելին՝ հանրաքվեի օրը ոստիկանությունը շրջափակել է ԿԸՀ-ի շենքը և ուժ գործադրելու սպառնալիքով թույլ չի տվել, որ «Նոր Հայաստան» ճակատի լիազոր ներկայացուցիչները մուտք գործեն այնտեղ և հենց այդ պահին տեղի ունեցող արդյունքների ամփոփման ընթացքում զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունները և բողոքը ներկայացնեն ԿԸՀ-ին:

Հաշվի առնելով այս ամենը, «Նոր Հայաստան» ճակատի քաղաքական խորհուրդը հայտարարում է, որ հանրաքվեն կեղծվել է ՀՀԿ-ի կենտրոնական շտաբի համակարգմամբ և ուղղորդմամբ, իսկ դրա արդյունքները հաստատվել են նույն ՀՀԿ-ին ծառայող ԿԸՀ-ի ապօրինի որոշմամբ:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031