Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության» գործով կայացավ նախնական դատական նիստ

Դեկտեմբեր 14,2015 17:32

2015թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Թովմասյանի, կայացավ նախնական դատական նիստ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով ներկայացված հայցի քննության շրջանակներում, որով պահանջվել է՝ տրամադրել Կազմակերպության՝ 2015թ. հուլիսի 16-ի հարցմամբ պահանջված տեղեկատվությունը՝ 2013-2014 թթ. ընթացքում ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և 341-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների քննության ընթացքում կայացված դատավարական որոշումների վերաբերյալ: Դատական նիստին մասնակցում էր միայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը:

Չնայած ՀՀ Գլխավոր դատախազությունը պատշաճ ծանուցվել էր դատական նիստի օրվա և ժամի մասին, սակայն չէր ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը նիստին: Դատարանի որոշմամբ դատական նիստը շարունակվեց պատասխանողի բացակայությամբ: Տ. Սիրադեղյանը, ներկայացնելով հայցի առարկան ու հիմքերը, հայտնեց, որ ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է՝ պարտավորեցնել ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ տրամադրել Կազմակերպության՝ 2015թ. հուլիսի 16-ի գրությամբ պահանջված տեղեկատվությունը: Ներկայացնելով հայցի հիմքերը՝ Տ. Սիրադեղյանը նշեց, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ներկայացված տեղեկատվության հարցումների վերաբերյալ որևէ պատասխան չի տրամադրել, մինչդեռ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով հանդիսանում է տեղեկատվության տնօրինող, ուստի պարտավոր էր տրամադրել պահանջված տեղեկատվությունը: Այսպիսով, նախագահող դատավոր Ա. Թովմասյանը գործը համարեց դատաքննությանը նախապատրաստված: Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031