Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մարդիկ արկածախնդիրների գործիք դառնալ չեն ուզում». Նաղդալյանը՝ Փոստանջյանին

Դեկտեմբեր 14,2015 17:28

-Տիկին Նաղդալյան այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին «փայլեց»  իր պահվածքով՝ տարբեր էպիտետներ, որակումներ շռայլելով քաղաքական ուժերին, այս անգամ սևեռվելով ԲՀԿ-ի վրա:

-Ուրիշների մասին խոսելու , «դարդ անելու» փոխարեն լավ կլիներ մտածեին իրենց կուսակցության և խմբակցության մասին, որը հենց իրենք ջախջախեցին: Ժողովրդի տված քվեն ՝ հավատը և վստահությունը իրենց նկատմամբ փոշիացրեցին, ոչնչացրեցին: Իրենց կուսակից և խմբակցության անդամ գործընկերների հետ անգամ խորհրդարանի դահլիճում միասնական, համախմբված հանդես գալ չեն կարողացել, մտածում են, թե պետք է կարողանան ժողովուրդ համախմբե՞լ: Ի՞նչ գաղափարներով: Որքան վատ, այնքան լավ գործելակերպո՞վ, մարդկանց օրինախախտումների դրդելո՞վ:

Ակնհայտ է չէ՞, որ մեր քաղաքացիները այդ մի խումբ մարդկանց արկածախնդրության գործիք դառնալ չեն ուզում և չեն դառնում, չեն գնում նրանց հետևից, չեն արձագանքում անհնազանդության և այլ կոչերին:

Ինչքան ավելի բարձր բղավեն, կարգազանց և անկառավարելի պահվածք ցուցաբերեն, ինչքան հանդուգն պահեն իրենց, քմահաճ արարքներ թույլ տան, դրանից իրենց կոչերի կամ ելույթների նկատմամբ համակրա՞նքն է ավելանալու:

Ժամանակը ցույց տվեց, որ հակառակն է տեղի ունենում, եղածն է կորում:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031