«Տիկին Փոստանջյան, չէի ուզում մտնել էս հարաբերությունների մեջ, բայց դուք տեսեք ի՜նչ եք անում, քաղաքական կուսակցությանն ասում եք՝ ջախջախել, ասում եք՝ չգիտեմ ինչ: Բա սազո՞ւմ է ձեզ, որ ասում եք»,- այսօր ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսպես պատասխանեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի քննադատությանը՝ ԲՀԿ-ին, որ փետրվարին ասում էին չարիքի իշխանություն, հանրաքվեին այդ իշխանության հետ ճանապարհ են ընկնում:
Միքայել Մելքումյանի խոսքերով՝ «Բա փետրվարին «Ժառանգությունն» ո՞ւր էր, ջախջախված չի՞: Դուք իսկապես մենակ եք մնացել: Երկրորդ քաղաքական ուժը այստեղ նստած է, դուք ասում եք՝ ջախջախվել: Պետք է քաղաքական դիրքորոշումներ հայտնել: Անձնական բաները պետք է տարբերակել: Եթե դուք կարծում եք, որ ձեր այս կուրսը շարունակեք՝ ձեր դիվիդենտներն ավելանալու են, սխալվում եք: Ես չեմ տեսել, որ դուք գաք, օրենքների շուրջը կոնստրուկտիվ ինչ-որ միտք հայտնեք, ոչ թե ուղղակի ասեք՝ խայտառա՜կ, էս ի՞նչ խայտառակություն է, ինչ է կատարվո՜ւմ»:
Միքայել Մելքումյանը վստահեցրեց, որ փողոցից իշխանության չեն գալիս, եւ որ պետք է ճիշտ դիվանագիտություն ունենալ. «Դուք 25 տարվա ընթացքում տեսե՞լ եք, որ փողոցից գան իշխանության: Տենց բան տեսե՞լ եք, չի ստացվում, չէ՞: Հիմա դուք ընդդիմության տեղը զբաղեցնելով՝ վարկաբեկում եք ընդդիմությանը եւ քաղաքական տեխնոլոգիաներին էլ չեք տիրապետում, որ հենց որ դուք հետ եք քաշվում, իշխանության մեջ էլ են ճաքեր առաջանում: Չե՞ք հասկանում էդքանը, որ պետք է հետ քաշվեք, որ իշխանությունը իր մեջ էլ կարողանա խնդիրներ անի: Դուք այդ տեղը ինչի՞ համար եք զբաղեցնում, որ մոբիլիզացվեն ձեր շուրջը: Դուք գերազանց ընդդիմություն չեք, ոչ էլ լավ: Հաշվի նստեք այն փաստի հետ, որ դուք անբավարար ստացող ընդդիմություն եք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Բա սազո՞ւմ է ձեզ, դուք անբավարար ստացող ընդդիմություն եք», բարձրաձայնում է Միքայել Մելքումյանը
«Ընդօրինակեք մեզ, մենք գերազանց ստացող հաճախորդներ ենք», չի բարձրաձայնում Միքայել Մելքումյանը