Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կայացել է ՏՀՏ լիդերների ամփոփիչ հանդիպում-ֆորումը

Դեկտեմբեր 14,2015 16:25

Դեկտեմբերի 12-ին և 13-ին Աղվերանում կայացել է ՏՀՏ լիդերների տարեվերջյան հանդիպում-ֆորումը: Ֆորումը նվիրված էր ԻՏՁՄ ռազմավարության երկու հիմնական բաղադրիչներին՝ տեխնոլոգիական կրթության և Հայաստանի ՏՏ առաջխաղացման հարցերին:

ՏՀՏ լիդերների հանդիպմանը, բացի ՏՏ և կրթական ոլորտների ներկայացուցիչներից մասնակցել են նաև ՀՀ փոխվարչապետի խորհրդական Հարություն Հայրապետյանը և ՀՀ Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Հարություն Ազգալդյանը։

Ֆորումի մասնակիցները քննարկել են Ինժեներական համալսարանական կրթության բաղադրիչները, ինչպես նաև ինժեներական մասնագիտական կրթության ոլորտում պետական քաղաքականությունը, Պոլիտեխնիկական համալսարանի հենքի վրա Երևանի միջազգային տեխնոլոգիական ինստիտուտ ստեղծելու ծրագիրը, ՏՏ և հարակից մասնագիտություններով միջին մասնագիտական կրթությունը խթանելու և մասնակի (կարճաժամկետ) բակալավրիատի հիմնման անհրաժեշտությունը, ինչպես նաև կրթության որակի հիմնախնդիրները։

01

Օրակարգում ներառված էր նաև հանրակրթական համակարգում ինժեներական կրթության ներդրման ծրագրերը, մասնավորապես դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրումը և 2016 թ. գործողությունների ծրագիրը:

Հայաստանի տեխնոլոգիական ապրանքանիշի առաջխաղացման ծրագրի շրջանակներում՝ «ՎՕԼՕ» ընկերությունը հանդես է եկել հայկական տեխնոլոգիական ապրանքանիշի կիրառման հաջողության պատմությամբ, ներկայացրել է «Ի՞նչու Հայաստան» (whyArmenia.am) պլատֆորմը:

Ֆորումի ավարտին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության (ԻՏՁՄ) անդամները ներկայացրել են Եթովպիայում Հայաստանի ՏՏ առաջխաղացման ծրագիրը և և 2016 թ. նախատեսվող գործողությունները:

Նշենք, որ ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումն անցկացվում է ԻՏՁՄ-ի կողմից սկսած 2007 թ.: ՏՀՏ լիդերների հանդիպման ընթացքում վեր են հանվում ոլորտի շահերի պաշտպանության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը, տեխնոլոգիական կրթության ու աշխատուժի զարգացումը և այլն: Հանդիպում-Ֆորումը բացառիկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ միջավայրում ինտերակտիվ երկխոսության միջոցով վերհանել ոլորտային խնդիրները, մշակել լուծումներ ապահովող ռազմավարություն:

 

 

 

Շուշանիկ Ներսեսյան

ԻՏՁՄ

Հանրային կապերի պատասխանատու                       

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031