ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն անդրադառնալով դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Հայաստանում երիտասարդ սերունդը բնակչության 15%-ն է կազմում՝ 448 հազար մարդ. «Այսպիսի բան չի կարող լինել, աշխարհում այդպիսի երկիր չկա: Բայց քանի որ Հայաստանում պիտի ընտրողների թիվը հասցնեին 2 միլիոն 555 հազարի, խնդիրը լուծվեց այս ձեւով»:
Պարոն Խաչատրյանի կարծիքով, հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խախտումներն ու ընտրակեղծիքները, կարող են բացասական ազդել նաեւ մեր երկրի տնտեսության վրա. «Որովհետեւ, նույնիսկ, բացի միջազգային կազմակերպությունների դիտորդներից, Հայաստանի համար կարեւորագույն խնդիրը վստահության բացակայությունն է: Ներդրումների համար կարեւոր է վստահությունը եւ կայունությունը, բայց ոչ այն կայունությունը, որը վերարտադրում է նույն քաղաքական ուժը»:
ՀԱԿ անդամի խոսքերով՝ գրեթե բոլոր տեղամասերում ուրիշի փոխարեն քվեարկություններ են եղել. «Սա կարելի է Գինեսի գրքում գրանցել: Մարդիկ էին համբարձվում ու գալիս քվեարկության: Նույնիսկ դարպասապահ Բերեզովսկու եղբոր փոխարեն էլ էին քվեարկել. Իմացել էին, որ նա գործուղման է Մոսկվայում, Հայաստանում չէ, ու նրա փոխարեն քվեարկել էին»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ