Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Եթե գնաս մայրիկի մոտ, հայրիկը կկորի». հոգեբանը՝ «հուզական շանտաժի» մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2015 15:26

Այս տարվա 11 ամիսներին Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն է ստացվել ալիմենտի բռնագանձման 954 (359-ը երեւանաբնակներից), երեխայի տեսակցության 94 (35-ը՝ երեւանաբնակներից), երեխային մեկ ծնողից մյուսին հանձնելու 7 (4-ը՝ երեւանաբնակներից) կատարողական թերթիկ: Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողներին հայտնեց Հարկադիր կատարման ծառայության ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Բարսեղ Ներկարարյանը: Նրա փոխանցմամբ՝ նշյալ թվերը 2011թ. համեմատ ավելացել են, ինչը պայմանավորված է ծառայության հանդեպ վստահության բարձրացմամբ:

Ներկարարյանը նշեց, որ առանձնակի բարդ կատարողական վարույթների գործողություններում ներգրավված են հոգեբաններ. «Մի կողմից՝ ունենք դատական ակտ, որը ենթակա է պարտադիր կատարման, մյուս կողմից էլ՝ ծնողն ուզում է շահարկել դատարանի վճիռը: Երբ երեխան մի քանի ժամով պետք է տեսակցի հոր հետ, մայրը փորձում է երեխային ասել, որ մյուս ծնողը վատն է: Այս դեպքում է առավելապես հոգեբանի դերը կարեւորվում, որպեսզի երեխան հնարավորինս չտուժի»:

Արդարադատության փոխգնդապետի բնորոշմամբ՝ կարեւորելով ծնողի հետ երեխայի հարմարավետ տեսակցությունը, ծառայությունը տարիներ առաջ ստեղծել է հանդիպումների համար նախատեսված սրահ, որտեղ հնարավոր է անմիջական շփում ապահովել: Սրահում կազմակերպվում են նաեւ միջոցառումներ՝ երեխաների եւ նրանց ծնողների համար:

Հոգեբան Արկադի Մեհրաբյանը, որն առանձնակի բարդ վարույթների կատարման ժամանակ աշխատում է ընտանիքների հետ, ասաց, որ հիմնականում ծնողները «առճակատման» մեջ են մտնում, իսկ երեխայի շահերը մնում են անտեսված. «Հաճախ ծնողներից մեկը երեխային օգտագործում է՝ մյուսին պատժելու կամ նյութական շահ ստանալու համար»:

Ընտանեկան հոգեբան Մարիամ Մեհրաբյանն էլ նշեց, որ անհատապես աշխատում են ծնողների, տատիկ-պապիկների եւ երեխաների հետ. «Դատական վճռով հանդես են գալիս անառողջ ընտանիքներ, որտեղ բարձր է անհամատեղելիությունը, ծնողների միջեւ բացակայում է երկխոսությունը: Այս իրավիճակում առաջնահերթ երեխան է խոցելի եւ տուժում է ծնողների պատճառով: Մեզանում ծնողների կողմից հուզական շանտաժ է տեղի ունենում: Օրինակ, մեկն ասում է՝ «եթե գնաս մայրիկի մոտ, հայրիկը կկորի», կամ՝ «եթե գնաս հայրիկի մոտ, մայրիկը կհիվանդանա»: Այսպիսի անառողջ ընտանիքը ենթակա չէ բուժման, մեր գերակա շահն է պաշտպանել երեխային իր իսկ ծնողներից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031