Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե հարկերը չվճարեն, իր աշխատավարձը ո՞նց ենք տալու». Շարմազանովը՝ Փոստանջյանին

Դեկտեմբեր 14,2015 15:09

Ինչպես տեղեկացրել ենք, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու նիստը վարող, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը վիճեցին նիստի ընթացքում, քանի որ Շարմազանովը նորից անջատել տվեց պատգամավորի խոսափողը: Փոստանջյանը համառորեն չէր լքում ամբիոնը, այնքան ժամանակ, մինչեւ Շարմազանովը ստիպված հայտարարեց 30 րոպե ընդմիջում:

Ընդմիջումից հետո Էդուարդ Շարմազանովը հորդորեց հաշտ-համերաշխ շարունակեն աշխատել՝ արդեն թույլատրելով Փոստանջյանին, որ շարունակի իր ելույթը, միայն թե՝ օրենքի շրջանակներում:

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ քաղաքացիները վտանգ են ներկայացնում հանցավոր ռեժիմին. «Այդ վտանգը իրենք զգալով են այսպիսի միջոցներ կիրառում: Բայց շատ մի վախեցեք որովհետեւ մենք ձեզ ցավ չենք պատճառելու, ինչպես դուք եք մեզ ցավ պատճառում»:

Նա մեկ առ մեկ ներկայացրեց, թե այս օրերին որ մարզում որ ժամին են հանդիպում ունենալու քաղաքացիների հետ եւ բարձրացնելու անհնազանդության ալիք՝ ընդդեմ ռեժիմի:

Շարմազանովը ելույթից հետո արձագանքեց. «Այնուամենայնիվ, դուք չլսեցիք մեր հորդորները եւ հայտարարեցիք այն, ինչ չեք կարողանում հայտարարել միտինգներին»:

Զարուհի Փոստանջյանը կոչ էր արել հարկերը, տուգանքները չվճարել: Շարմազանովը արձագանքեց. «Եթե հարկերը չվճարեն, մենք բանակ ո՞նց եք պահելու, տատիկ-պապիկների թոշակը ո՞նց ենք տալու, մանկավարժների, բժիշկների աշխատավարձը ո՞նց ենք տալու, իր աշխատավարձը ոնց ենք տալու: Դրա համար լավ կլինի մտածել, նոր խոսել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031