«Այո»-ի և «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակներում իրական շփումները հնարավորություն տվեցին համոզվելու, որ իշխանությունը հակառակորդներ չունի, ունի միայն ընդդիմախոսներ։ Այսօր նման տեսակետ «Հայելի» ակումբում հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Հայաստանի տարբեր բնակավայրում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք բարձրաձայնելու համար մարդիկ կարիք ունեին դեմ առ դեմ շփումների։ Իմ խորին համոզմամբ՝ այդ հանդիպումներից հետո սկսվում է աշխատանքային լրջագույն փուլը։ Մենք տիտանական, մանրակրկիտ աշխատանքի լուրջ ճակատ ունենք դեռ»,- ասաց պարոն Այվազյանը:
Նրա խոսքով` «Հին Սահմանադրությունը կոնֆլիկտագեն է և կարող է տանել քաղաքացիական պատերազմի»:
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ հակադարձեց՝ասելով, որ կոնֆկլիկտագեն չէ, ավելին՝ մրցակցային է. «Ես ունեմ դիտողություններ հենց Սահմանադրության առանձին հոդվածների մասով։ Դրանցից շատերը գրվել են հապճեպ, հոդվածներից շատերը խոտան են, որոնք ոչ մի կողմնակից չեն կարող ունենալ։ Հետևապես հուսով եմ, որ հետընտրական գործընթացներում կլինեն ձախողումներ՝ ՀՀԿ-ի կողմից։ Ես սպասում եմ ՀՀԿ-ի ձախողմանը»:
Կարդացեք նաև
«Մի անհանգստացեք ՀՀԿ-ի համար: Կոշտը նստել, քարի դարդն է լացում։ Մեր խնդիրները մեզ թողեք»,- խորհուրդ տվեց Վարդան Այվազյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ