Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանում բանկոմատներ թալանող հայերի խումբ են ձերբակալել. TASS

Դեկտեմբեր 14,2015 14:27

Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են բանկոմատներ թալանող մի խումբ: «TASS»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի բաժնի մամուլի ծառայության պետ Անդրեյ Գալիակբերովը:

«Այս գիշեր, ժամը 04:00-ի սահմաններում, օպերատիվ միջոցառումների արդյունքում Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները «Պարկ Հաուս» առեւտրի կենտրոնի տարածքում ձերբակալել են հանցավոր խումբ, որի անդամները կասկածվում են մի շարք բանկոմատներ թալանելու մեջ»,- ասել է նա:

Գալիակբերովի խոսքերով՝ Հայաստանի 5 քաղաքացիները գողացել են «Ունիկում ԲՏ-2» բանկի բանկոմատը, որը 840 հազար ռուբլի արժե: Բանկոմատում նաեւ 300 հազար ռուբլի գումար է եղել. «Կասկածյալները գողոնը դրել են «ՎԱԶ» մակնիշի մեքենան եւ ցանկացել են հեռանալ հանցագործության վայրից, սակայն նրանք ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից»:

Այս պահին նրանց հետ անցկացվում են անհրաժեշտ օպերատիվ քննչական գործողություններ, քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը: ՆԳՆ աշխատակիցը նաեւ ասել է, որ Հայաստանի քաղաքացիներն, նվազագույնը 3 բանկոմատներ են գողացել եւ, այդպիսով, 5 միլիոն ռուբլի գումարի վնաս են հասցրել:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031