Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Պողոսյանը հացի քաշի, որակի համար Սերժ Սարգսյանին է դիմել (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 14,2015 14:23

Արմեն Պողոսյանի կանխատեսմամբ, նախատոնական օրերին 20 տոկոս գնաճ է սպասվում, մասնավորապես` ընդեղենի շուկայում: Կթանկանան նաեւ մսամթերքը, մրգեղենն ու շոկոլադեղենը: Այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում Արմեն Պողոսյանն ասաց, որ որոշ ապրանքներ արդեն իսկ տասը տոկոսով թանկացել են:

«Սա դեռ նախնական թանկացումներ են, վատը դեռ առջեւում է»,-ասաց պարոն Պողոսյանը: Ըստ նրա, ամեն տարի, նույն ժամանակահատվածում սպառողը կանգնում է փաստի առաջ, սակայն նրա ոտնահարված իրավունքները որեւէ պատկան մարմին այդպես էլ չի պաշտպանում: Արմեն Պողոսյանի խոսքերով,
Կենտրոնական բանկը եւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չհիմնավորված գնաճի պատասխանատուներն են:

Ըստ նրա, հասարակական կազմակերպությունները միայն կարողանում են բարձրաձայնել խնդիրը, սակայն այլ լծակներ չունեն: Պարոն Պողոսյանը դժգոհեց, որ այս ժամանակահատվածում Ազգային վիճակագրական ծառայությունը պասիվ է, եւ չի ներկայացնում ցուցանիշներ, որպեսզի սպառողը հասկանա՝ նախկինում գները որքան են եղել, վերջին օրերին գնաճը որքան է կազմել:

«Խաբեությունը ոչ միայն գների մասով է, այլ նաեւ զեղչերի: Սպառողը հավատալով գրված 50 տոկոս զեղչին, մտնելով խանութ, տեսնում է, որ ոչ բոլոր ապրանքներին է վերաբերում: Դասական խաբեության օրինակ է»,-ասաց պարոն Պողոսյանը: Նրա խոսքերով, խոշոր խախտումները հիմնականում անում են խոշոր տնտեսվարողները, մասնավորապես առեւտրի ցանցերը` սուպերմարկետները. «Այստեղ էլ ՏՄՊՊՀ-ն անելիք ունի»: Նրա խոսքերով, մեր բնակչության միայն 11 տոկոսի համար է միեւնույն, թե լամբորջինին ինչ գին կունենա, իսկ 89 տոկոսը աղքատ սպառողներ են մեր երկրում»:

Հացի քաշի, որակի հետ կապված Արմեն Պողոսյանը ՀՀ նախագահին էլ է դիմել. նախագահականից հարցը մակագրվել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, որն էլ պատասխանել է, որ այդ հարցն իրենց վերահսկողության տակ չէ:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031