Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարության անհետևողական վարքի և անգործության

Դեկտեմբեր 14,2015 14:04

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը ահազանգի հետքերով պարզել էր, որ ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀ-ի աշխատակիցը ճնշումներ է գործադրում նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Կ. Ս.-ի նկատմամբ՝ սպառնալով «գործ սարքել» գլխին: Վերջինս հայտնել էր նաև այլ ճնշումների մասին, ինչը, դատապարտյալի պնդմամբ, պայմանավորված է ՔԿՀ-ի աշխատակցի՝ նոր պաշտոն ձեռք բերելու հավակնությամբ: Կատարվածի առնչությամբ դիտորդական խմբի կողմից դիմում էր ներկայացվել ՀՀ Արդարադատության նախարարություն՝ դատապարտյալ Կ. Ս.-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, այլ ՔԿՀ տեղափոխելու հարցով, որի ուղղությամբ Նախարարության կողմից ձեռնարկված միակ գործողությունը ճնշումներ գործադրող աշխատակցին այլ ՔԿՀ տեղափոխելն էր՝ դա համարելով հարցի լուծում, որը, իհարկե, իրական լուծումը չէ:

Արդյունքում դատապարտյալն ստիպված եղավ հրաժարվել ներկայացված բողոքից (ինչպես կարելի է ենթադրել, ՔԿՀ ղեկավարության ճնշումների արդյունքում): Հավելենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից սույն գործով ավելի վաղ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել ՀՀ ՀՔԾ, սակայն կայացվել էր քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում՝ հանցակազմի բացակայության հիմքով: 2015 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-բողոքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել էր՝ վերացնել քրեական գործ հարուցելը մերժելու մասին վերոնշյալ որոշումը՝ դրանում հանցագործությունը թաքցնելու միտում տեսնելով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը սույն գործով իր նախորդ հրապարակման մեջ, որտեղ տեղեկացվում էր ՔԿՀ աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորությունները անցնելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին, հույս էր հայտնել, որ կկատարվի արդար քննություն և դատապարտյալ Կ. Ս.-ը կրկին ստիպված չի լինի հրաժարվել իր իրավունքների պաշտպանությունից: Սակայն գործի ընթացքն այլ պատկեր է ցույց տալիս. դատապարտյալ Կ. Ս.-ը, ինչպես և ենթադրվում էր, քրեական գործի շրջանակներում շարունակում է խուսափողական ցուցմունքներ տալ՝ ընդհուպ հրաժարվելով ՔԿՀ աշխատակցի կողմից տևական ճնշումների և սպառնալիքների վերաբերյալ իր խոսքերից: Եթե դիտորդական խմբի հիմնավոր մտահոգությունն ուշադրության արժանանար, և դատապարտյալը տեղափոխվեր այլ քրեակատարողական հիմնարկ, վերջինս ստիպված չէր լինի ՔԿՀ ղեկավարության կողմից ձևավորված վախի մթնոլորտում խուսափողական ցուցմունքներով հրաժարվել իր իրավունքների պաշտպանությունից: Փաստորեն, Արդարադատության նախարարության անհետևողական վարքի և անգործության արդյունքում ոչ միայն դատապարտյալի իրավունքներն են ոտնահարվում, այլև դրանց վերականգման ուղղությամբ ձեռնարկվող գործողությունների համար նպաստավոր միջավայր չի ստեղծվում՝ ապահովելու համար գործի լրիվ և բազմակողմանի քննությունը. արդյունքում հանցագործություն է կոծկվում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031