Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ-ն քաղաքականապես ու տնտեսապես ծուղակն է ընկել. քաղաքագետ

Դեկտեմբեր 14,2015 13:24

Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի համոզմամբ, ռուս-թուրքական հարաբերությունների սրացման ֆոնին, եթե Ռուսաստանը բացահայտ գործողությունների չդիմի, կօգտագործի քրդական հարցը:

Այսօր «Հայելի» ակումբում քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանն էլ նկատեց, որ Թուրքիան չվարանեց փչացնել ՌԴ հետ հարաբերությունները, որովհետեւ իրականում այնքան էլ չէր գնահատում այդ հարաբերությունները. «Թուրքիայի առջեւ բացվում են հեռակա ծրագրեր: ՌԴ-ն դրվեց այն վիճակում, որ չէր կարող չպատասխանել, այսինքն, քաղաքականապես ու տնտեսապես մտնում է ծուղակի մեջ, իսկ զարգացումներն իր օգտին չեն լինում»:

Նրա խոսքով, սուր զարգացումներ հնարավոր են, բայց ռազմական կոնֆլիկտների, հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմի մասին առայժմ հիմքեր չկան խոսելու:

ՀԱՊԿ-ի լռությունը պարոն Նավասարդյանը բացատրեց ռուս-թուրքական հարաբերությունների վատացման ֆոնին. «Լռությունը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ն թույլ ու չկայացած կազմակերպություն է, պատահական չէ, որ ՌԴ-ն ՀԱՊԿ-ին բացարձակապես չներգրավեց սիրիական ընկերության մեջ, բայց ամենակարեւորը, որ ՌԴ-ն այս իրավիճակում հասկացավ, թե ինչ է նշանակում Թուրքիայի, Ադրբեջանի հետ բարեկամությունը: Արդեն շրջանառության մեջ է մտել Մոսկվայի, Ղարսի, Սեւրի պայմանագրի վերանայման հարցը: Վիճակը գերլարված է»:

Պարոն Նավասարդյանը վստահ է, որ ՌԴ-ն կկանգնի ՀՀ կողքին, եթե խոսքը վերաբերի լուրջ ընդհարումների:

Քաղաքագետն էլ նկատեց, որ եթե Ալիեւ-Սարգսյան առաջիկա հանդիպումը կայանա, տարածաշրջանում լարված իրավիճակի փոփոխություն չի լինի. «Չեմ կարծում՝ իրավիճակը փոխվի, քանի դեռ Արեւմուտքը Թուրքիայի նկատմամբ սանձազերծող գործողություններ չի կիրառում: Այն վտանգավոր խաղը, որ Թուրքիան սկսել է Իրաքում, Սիրիայի սահմաններում, պրովոկացիաների ասպարեզում, Արեւմուտքի լռությունը քաջալերում է ագրեսորին…այնուամենայնիվ, չեմ կարծում, որ Թուրքիան պատերազմական գործողությունների գնա, որովհետեւ ՆԱՏՕ-ն նրան չի քաջալերի, ԱՄՆ-ը շահագրգռված չէ պատերազմական գործողություններով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031