Լրահոս
«Հանրապետություն» կուսակցությունը դեմ է հարկային դաշտի փոփոխություններին «Հանրապետություն» կուսակցությունը թե շրջանառության հարկը, թե հայտարարագրումը համարում է նույն շղթայի մաս։ Այս երկու օրինագծերն էլ, բովանդակությամբ միտված լինելով ստվերի վերացմանը, գործնականում ավելացնում են հարկային բեռը, ճնշում միջին և փոքր բիզնեսին ու լրացուցիչ պարտավորություններ դնում քաղաքացու վրա։ Ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ գործազրկությունը 3-4% է, ՀՀ-ում հասնում է 14%-ի: Այս պայմաններում առաջարկվող փոփոխությունները վաղաժամ են և բացասաբար են ազդելու ինչպես բիզնեսի ակտվության, այնպես էլ ստվերի կրճատման վրա։ «Հանրապետություն» կուսակցությունը դեմ է առաջարկվող օրենքների կիրարկմանը։ Մենք օրենքների խստացման և հարկատեսակների ավելացման փոխարեն առաջարկում ենք հարկատուների քանակի ավելացում` ԱՄՆ-ի և ԵՄ-ի ֆինանսական և տեխնոլոգիական ներուժի ներգրավմամբ, ՀՀ բնական ռեսուրսների ճիշտ կիրառմամբ, էներգետիկ համակարգի ներդաշնակմամբ և միջին ու փոքր բիզնեսի հարկային բեռի թեթևացմամբ և պարզեցմամբ։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
Օրվա լրահոսը

«Թուրքիան Ադրբեջանին այդ երաշխիքները չի կարող տալ»

Դեկտեմբեր 14,2015 16:00

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մեծ կարեւորություն չի տալիս Թուրքիայի հայտարարություններին, որոնցով եղբայրական պետությունը վստահեցնում է, թե Ադրբեջանի կողքին կլինի միշտ, Հայաստանին էլ կոչ է անում վերադարձնել «Ադրբեջանի տարածքները»: «Թուրքիայի նման մոտեցումը նոր չէ: Մի քանի անգամ նման հայտարարություններ հնչել են:

Բայց այսօր այդ հայտարարությունները բավական թույլ են, որովհետեւ Թուրքիան այսօր չի կարող Ադրբեջանին երաշխիք տալ պատերազմ սկսելու եւ հաջողության հասնելու համար: Գտնվելով բավական բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում՝ իրականում Թուրքիան իր ազդեցությունն է կորցրել վերջին մեկ-երկու տարիների ընթացքում. իր ազդեցությունն է կորցրել Ղրիմում, իր դիրքերը բավական թուլացրել է Մերձավոր Արեւելքում, եւ ես չեմ կարծում, որ նման իրավիճակում Անկարան փորձի Հարավային Կովկասում հակամարտության նոր օջախ ստեղծել եւ դրա մեջ ներքաշել նաեւ Ադրբեջանին: Բաքուն, իհարկե, կարող է Թուրքիայից ինչ-որ երաշխիքներ պահանջել, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ Թուրքիան այդ երաշխիքները չի կարող տալ:

Հետեւաբար ես կարծում եմ, որ թուրքական գործոնը, որն ինչքան էլ հնարավոր ազդեցություն ունի, բայց այս պահի դրությամբ վերջին դերն է խաղում այս հակամարտության սրման գործում»,- ասաց քաղաքագետը:

Կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ
12.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031