Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրության փոփոխությունները բերելու են անցանկալի հետևանքների. «Նոր ժամանակներ»

Դեկտեմբեր 14,2015 12:57

Սույն թվականի դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Նոր Ժամանակներ» Կուսակցության 8-րդ հաշվետու-վերընտրական համագումարը:

Կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը համակողմանիորեն ներկայացրեց երկրում ընթացող քաղաքական պրոցեսները:

Համագումարը միաձայն Արամ Կարապետյանին ընտրեց կուսակցության նախագահ և ընտրեց 5 հոգուց կազմված ՆԺԿ Վարչություն ու 3 հոգուց կազմված ՆԺԿ Վերստուգիչ Հանձնաժողով:

ՆԺԿ 8-րդ Համագումարը հանգամանալից քննարկեց ս.թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ ծավալվող գործընթացները և դրա հետ կապված հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ:

«Նոր Ժամանակներ» Կուսակցության 8-րդ համագումարի

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին

«Նոր Ժամանակներ» կուսակցությունը վերլուծելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ողջ գործընթացը ՝

Փ Ա Ս Տ ՈՒ Մ Է՝

ա/ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ի ցույց դրեց իշխող վարչախմբի հավերժ կառավարելու ցանկությունը,

բ/ Նոր Սահմանադրությունը իրականում չի լուծում Հայաստանի առաջ ծառացած բարդագույն խնդիրները,

գ/ Հայաստանի  բնակչության գերակշիռ մասը լիովին կորցրել   է վստահությունը

իշխանության մարմինների կողմից առաջ քաշվող, ծրագրերի, գաղափարների, կամ կատարվող քայլերի նկատմամբ,

դ/ Հանրաքվեն անցել է բազմաթիվ ու բազմաբնույթ խախտումներով և ընտրակեղծիքներով:

Ելնելով վերոգրյալից ՆԺԿ 8-րդ համագումարը

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Մ Է՝

ա/ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չդարձավ ազգային միասնության գործընթաց, այն չավելացրեց վստահությունը իշխող վարչախմբի նկատմամբ, այլ նոր բաժանարար գծեր բերեց հասարակության ներսում, որն էլ ավելի կարմատականացնի զարգացող ներքաղաքական պրոցեսները,

բ/ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ էին և բերելու են բազում անցանկալի հետևանքների:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031