Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք կարծես գլխի չեք, թե որտեղ եք». Փոստանջյանն ու Գալուստ Սահակյանը վիճեցին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2015 12:46

Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում Ազգային վիճակագրական ծառայության 2016-2018 թթ եռամյա ծրագրի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դժգոհեց. «Այսօր ես գնացի, որ կոմունալ վարձերի մուծումներ կատարեմ, քաղաքացիները դժգոհում էին, որ էլեկտրաէներգիայի վարձավճարը, որը կառավարությունը պարտավորվել էր մասամբ վճարել, այլեւս չի փոխհատուցելու: Այսինքն, այս ամիս ՀՀ քաղաքացիները թանկացված վարձ են մուծելու: Ակնհայտ է, որ ՀՀ-ում չեն գործում արդար օրենքներ, օրենքները չեն բխում իրավունքի սկզբունքից: Գործում է հանցավոր, ապօրինի գումարների հավաքագրում ուղղակի, որը վտանգում է մեր գոյության իրավունքը մեր հայրենիքում»:

Գալուստ Սահակյանը դիտողություն արեց, թե «մի-երկու բառ էլ էս վիճակագրական աշխատանքներից խոսեք»:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ցեղասպանությունից հետո՝ 1920-ին  ՀՀ բնակչությունը կազմեց շուրջ 750 հազար մարդ. «Դրանից հետո՝ 1965 թվականին ունեինք արդեն 2.5 մլն բնակչություն, իսկ այսօր նույն այդ 2.5 մլն-նն է: Այ սա է մեր վիճակագրությունը, մեր պատկերը: 25 տարվա ազատ, անկախ Հայաստանում, մենք ունենք 2.5 մլն բնակչություն: Սա էլ չենք ունենալու»:

Չնայած ընթացքում Գալուստ Սահակյանը միջամտում էր եւ զգուշացնում, որ ԱԺ կանոնակարգն է խախտում, Զարուհի Փոստանջյանը նրա ասածներին ուշադրություն չէր դարձնում, շարունակում էր իր խոսքը: Ըստ նրա, այս տարիների ընթացքում շուրջ 10 մլրդ դոլար ՀՀ-ից ապօրինի դուրս է բերվել. «Սա նշանակում է, որ աշխատատեղերը պակասել են, վերացել են, բնակչությունը նույնպես արտագաղթել է…»:

Ի վերջո, հերթական անգամ Գալուստ Սահակյանն անջատել տվեց խոսափողը: Ի պատասխան, Զարուհի Փոստանջյանը շրջվեց եւ խեթ-խեթ նայեց ԱԺ նախագահին՝ ասելով. «Դուք չպետք է ցենզուրայի ենթարկեք եւ ասեք ինձ, թե ես ինչ պետք է ելույթ ունենամ»:

Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը հորդորեց տիկին Փոստանջյանին նստել իր տեղը. «Դուք կարծես գլխի չեք, թե որտեղ եք գտնվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031