«Եթե Ադրբեջանը պատերազմի գնա, ուրեմն իրանից հիմար ազգ չկա»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն` անդրադառնալով սահմանային լարվածությանը եւ լայնածավալ պատերազմական գործողությունների հնարավորությանը:
«Ոնց նայում եմ` էթում ենք դեպի համաշխարհային պատերազմ»,-ասաց նա`նկատի ունենալով, որ ամբողջ աշխարհն է լարված իրավիճակում եւ Հայաստանը, բնականաբար, չէր կարող անմասն մնալ այդ ամենից:
Մեր տարածաշրջանում ևս նա չի բացառում պատերազմական գործողությունների հնարավոր զարգացումը, բայց ոչ հիմա: Ըստ նրա, առաջին հերթին, դա Ադրբեջանին ձեռնտու չէ. «Իրանք ավելի շատ բան ունեն կորցնելու ու կկորցնեն, քան մենք: Առայժմ լայնամասշտաբ պատերազմի վտանգ ես չեմ տեսնում, քանի որ Ադրբեջանը ռիսկի չի գնա, պատերազմի չի գնա, որովհետև իրենց ներքին վիճակն էլ լավ չի: Էն ժամանակ էլ էր սենց, հիմա եթե նորից նույն բանը կրկնեն, ուրեմն իրանցից հիմար ազգ չկա»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ