Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուպերմարկետ այցելողները կարող են նվեր գնել սահմանամերձ գյուղերի բնակիչների համար (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 14,2015 11:52

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արդեն 2 տարի գործում է սոցիալական ծառայության կենտրոն, սակայն եկեղեցին հիմնադրման օրից լծված է աղքատախնամության գործին: Այս տարվա ընթացքում կենտրոնը 65 միլիոնից ավելի դրամական եւ նյութական աջակցություն է տրամադրել սիրիահայերին, սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքներին, զինծառայողներին, սահմանամերձ գյուղերի բնակիչներին»,-այսօր «Արմենպրեսի» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Նրա խոսքով՝ սոցիալական ծառայության կենտրոնը բավականին առիթներ է ունեցել մարդկանց նյութական եւ դրամական օժանդակություն ցուցաբերելու, ինչը շարունակական է լինելու: Յուրաքանչյուր ուրբաթ Մայր Աթոռում գտնվող կենտրոնում դիմումների ընդունման օր է:

Տեր Մարկոսը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 19-ին կկազմակերպվի տարեվերջյան՝ «Ուրախ Ամանոր՝ սահմանում» ծրագիրը, որը մայրաքաղաքի թվով 5 սուպերմարկետների այցելուներին հնարավորություն կընձեռի նվերներ գնել սահմանամերձ գյուղերի ընտանիքների համար. «Այդ օրը ժամը 11:00-ից 20:00-ն սուպերմարկետներում կլինեն սոցիալական ծառայության կամավորները, ովքեր այցելուներին կառաջարկեն իրենց գնումների հետ մեկտեղ նվերներ գնել սահմանում ապրող անապահով բնակիչների համար: Կամավորներին կարելի է տարբերել «բեյջերով», նրանք մուտքերի մոտ գնումներ անելու հրավերը ներկայացնող թերթիկներ կբաժանեն, նաեւ կանգնած կլինեն դրամարկղերի մոտ, որտեղ քաղաքացիները կարող են անմիջապես գնումը փոխանցել: Ապրանքները դեկտեմբերի 21-ին կտարվեն Մայր Աթոռ, կտեսակավորվեն եւ կուղարկվեն Իջեւան, որտեղ Տավուշի թեմի առաջնորդությամբ եւ գյուղապետերի օգնությամբ նվերները կբաշխվեն»:

Սոցիալական ծառայության տնօրենը նկատեց, որ սահմանին բնակվողների համար առավել նախընտրելի նվերներն են՝ քաղցրավենիք, գրենական պիտույքներ, խաղալիքներ. «Ծրագրի բուն նպատակը սահմանապահներին շնորհավորելն է: Սա փոքրիկ առիթ է մեր հոգատարությունը ցույց տալու եւ հասկացնելու, որ երեւանցիները անտարբեր չեն»:

Հավելենք, որ երեւանաբնակների տոնական նվերները կհասնեն Իջեւանի ութ սահմանամերձ գյուղեր: Մյուս տարածաշրջանների բնակիչների համար բարեգործական ծրագիր է իրականացվում Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնությամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031