Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթի հաղթողները

Դեկտեմբեր 14,2015 11:17

Երևան 12.14.2015 Դեկտեմբերի 13-ին ամփոփվեցին «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթի արդյունքները։ Ծրագրավորողներից և «չծրագրավորողներից» կազմված շուրջ 70 թիմերը ժյուրիի դատին ներկայացրեցին 24 ժամվա ընթացքում իրենց մշակած վեբ և մոբայլ լուծումները։ ՏՏ մասնագետներից և ձեռներեցներից կազմված ժյուրին նախագծերը գնահատեց մի քանի չափանիշներով՝ հիմնական ուշադրությունը դարձնելով թիմերի կատարած աշխատանքին և գաղափարի նորարար և բիզնես տեսանկյունից հետաքրքիր լինելուն։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հատուկ մրցանակ էր սահմանել ամպային տիրույթում փոքր և միջին բիզնեսի խնդիրների լուծումներ առաջարկող լավագույն թիմին, որին արժանացավ Discount manager թիմը։ Թիմի առաջարկած հավելվածը օգտատերին տեղեկացնում է նրա մոտակայքում գտնվող խանութներում գործող զեղչերի մասին։ Կենտրոնի տրամադրած մրցանակը չի սահմանափակվում 400,000 ՀՀ դրամի չափով, այլև նաև ներառում է տեխնոլոգիական և բիզնես աջակցություն՝ իրենց գաղափարը բիզնեսի վերածելու համար։

Մրցույթի գլխավոր աջակից Համաշխարհային բանկը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը սահմանել էին հատուկ մրցանակ 400,000 ՀՀ դրամի չափով սոցիալական ներառում (social inclusion) պարունակող նորարար լուծման համար։ Այս անվանակարգում մրցանակի արժանացավ Instahire թիմը։ Թիմը ստեղծել է առցանց մի հարթակ, որի միջոցով գործատուները կարող են գտնվել աշխատակիցներ։

«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթի անցկացման գործում մեծ ներդրում ունի «ԱրմենՏել ընկերությունը» (Beeline ապրանքանիշով): Ամբողջ մրցույթի ընթացքում թիմերը կարողանում էին աշխատել իրենց նախագծերի վրա՝ օգտվելով ընկերության կողմից տրամադրած ինտերնետից։ Ի հավելումն, ընկերությունը մրցանակներ տրամադրեց լավագույն երեք թիմերին` Mergify, Game engine, Stereo-TV. Mergify թիմը մշակել է մի հավելված, որը հնարավորություն էր տալիս ցանկացած նախադասության համար ստեղծել տեսահոլովակ՝ օգտագործելով համացանցում առկա տեսանյութերը։ Game engine թիմը ստեղծել է շատ հետաքրքիր մի խաղ, իսկ Stereo-TV թիմին հաջողվել էր ստեղծել մի հավելված, որի միջոցով հնարավոր է միավորել երկու տեսանյութեր և ցուցադրել մեկ էկրանի վրա։

ԱՄՆ դեսպանատունը գրքերի տեսքով մրցանակներ էր սահմանել մրցույթի երիտասարդ երկու մասնակիցների համար՝ խրախուսելով նրանց առաջին քայլերը ձեռներեցության ոլորտում, ինչպես նաև հատուկ մրցանակ տրամադրեց Mergify թիմին։

«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը կազմակերպվում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կողմից՝ Համաշխարհային բանկի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Արմենտել ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշով), Knight-Mozilla OpenNews-ի, Վանաձորի N17 և 5 ավագ դպրոցների աջակցությամբ։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031