Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է կնոջ համար դժվար մնալ առանց տղամարդու ուշադրության

Դեկտեմբեր 14,2015 11:30

Ոչ մի տղամարդ չի կարող երկար ժամանակ լինել այն կնոջ կողքին, որն իրեն օգտագործում է որպես աղբարկղ, որտեղ թափում է իր սեփական տխրությունը

Թե ինչո՞ւ է կնոջ համար դժվար մնալ առանց տղամարդու ուշադրության, ռուս հոգեբան Վիկտորյա Տանայլովան b17.ru-ում այսպիսի յուրօրինակ համեմատականներով մեկնաբանել է. «Դժվար է, քանի որ Շակտին պարում է, քանի դեռ Շիվին (տիեզերքի ավերման եւ վերակերպման մարմնացումն է, Շակտիի ամուսինը) նայում է նրան եւ պարը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ հայացքը առկա է: Եթե նրան դադարեն հետեւել` նա կա՛մ դադարում է պարել, կա՛մ մեկ ուրիշի ուշադրությունն է գրավում: Եվ միայն բացահայտելով իր ներքին տղամարդուն՝ կինը կարող է հավերժ շարունակել իր պարը»:

Նա ասում է, որ տղամարդ փնտրող կանանց թիվը վերջերս հասնում է իր վերջնակետին: Ըստ հոգեբանի` կանայք փնտրտուքը իրականացնում են ամենուրեք` համացանցում, փողոցում, աշխատանքի վայրում, հերթի մեջ եւ այլն, բայց արդյունքը զրոյական է, քանի որ սխալ վայրում են փնտրում: Մասնագետի խոսքերով՝ կինը փնտրում է տղամարդուն դրսում, բայց պետք է փնտրի իր մեջ: «Ուժ, վճռականություն, արագ կողմնորոշվելու ունակություն եւ այդ ամենից հաճույք ստանալու ունակություն, ահա թե ինչ է իրենից ներկայացնում ներքին տղամարդը: Երբ որ կինը գիտակցի իր ուժը եւ գտնի իր մեջ այդ ալիքը, այդ ժամանակ կդառնա այն մեծատառով կինը, որի մասին երազում են տղամարդիկ»,- նշում է հոգեբանը` ավելացնելով, որ բոլորովին այլեւս կարեւոր չէ՝ ինչ գույն ունեն նրա աչքերը եւ ոտքերի երկարությունը: «Շատ-շատ տղամարդիկ երազում են նման կանանց կողքին լինելու: Ոչ մի տղամարդ չի կարող երկար ժամանակ լինել այն կնոջ կողքին, որն իրեն օգտագործում է որպես աղբարկղ, որտեղ թափում է իր սեփական տխրությունը»,- ասել է Տանայլովան:

Ըստ նրա, կա նաեւ այն տարբերակը, երբ կինը ունի ամուսին, բայց իր բոլոր խնդիրները լուծում է ինքը, սա այն դեպքն է, երբ այդ էներգիան առկա է, բայց կինը չի կարող այդ ամենից երջանկություն քաղել: Նա կարողանում է ստեղծել, բայց չի կարող վայելել: Այս պարագայում ամուսինն արտացոլում է կնոջ մեջ թաքնված թույլ տղամարդուն: Նման կանայք ամբողջ կյանքը ծախսում են իրենց կողքի տղամարդուն վերադաստիարակելու համար: «Քանի դեռ այս կանայք զբաղված են իրենց տղամարդկանց վերադաստիարակելով՝ իրական կանայք այդ ժամանակը ծախսում են իրենք իրենց կատարելագործելով ու այս կանանց մոտ ամեն բան ստացվում է: Բայց միեւնույն ժամանակ այս տիպի կանանց շատ դժվար է պահել. նրանք ձգտում են ազատության, եթե նույնիսկ իրենց գրկող ձեռքերն ամենանուրբն են»,- գրել է Վիկտորյա Տանայլովան:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
12.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031