Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը մինչեւ հունվարի 11-ը պետք է հաստատի իր մասնակցությունը հավակնորդների մրցաշարին

Դեկտեմբեր 14,2015 10:47

ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ 2016 թվականի մարտի 10-ից 30-ը Մոսկվայում կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հավակնորդների մրցաշարի բոլոր ութ մասնակիցները՝ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան (երկուսն էլ՝ ԱՄՆ), Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը (երկուսն էլ՝ ՌԴ), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Անիշ Գիրին (Նիդերլանդներ) եւ Լեւոն Արոնյանը (Հայաստան) պետք է մինչեւ 2016 թ. հունվարի 11-ը պաշտոնապես հաստատեն իրենց մասնակցությունը:

ՖԻԴԵ-ն հավակնորդների մրցաշարի պահեստային խաղացող ընտրել է ռուսաստանցի գրոսմայստեր Դմիտրի Յակովենկոյին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031