ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը եռօրյա արձակուրդ է վերցրել իր հաշվին և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցում է «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության համագումարին, որը տեղի է ունենում Կառլսռուե քաղաքում: Նախարարը հանդիպումներ կունենա Գերմանիայի ՔԴՄ ղեկավար կազմի հետ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստան-Գերմանիա հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն