Կանանց գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան շախմատի Ուկրաինայի կանանց առաջնությունում իր հնարավորություններից ցածր է հանդես գալիս: Յոթերորդ տուրում սեւերով հաղթելով Միրոսլավա Գրաբինսկային (սա Եվգենյայի առայժմ միակ հաղթանակն է)՝ այնուհետեւ տանուլ տվեց Ելիզավետա Սոլովյովայի հետ պարտիան եւ 2,5 միավորով եզրափակչի 10 մասնակիցների մեջ բաժանում է 8-9-րդ հորիզոնականները:
Այսօր վերջին տուրում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախկին անդամը սպիտակներով խաղալու է Իննա Գապոնենկոյի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ 2015.ukrchess.com-ի