Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում հաջորդաբար անցկացրեց մարզաձեւի երախտավորների երկու հուշամրցաշար:
Գեղամ Վարդանյանի հուշամրցաշարում հանդես եկան 1998 թվականին ծնված եւ ավելի փոքր տարիքի 24-ական տղաներ եւ աղջնակներ: Ըստ հաջորդականության մրցանակային տեղեր զբաղեցրին:
Տղաներ. Էդուարդ Անտոնյան, Նարեկ Նիկողոսյան, Սերգեյ Սիմոնյան:
Աղջիկներ. Մերի Հովհաննիսյան, Էլեն Բախչաջյան, Արմինե Պետրոսյան:
Հարություն Հակոբյանի հուշամրցաշարում տեղերը բաշխվեցին հետեւյալ հաջորդականությամբ:
Տղաներ. Հարություն Հարությունյան, Մեսրոպ Ղուկասյան, Ռուբեն Գայբակյան:
Աղջիկներ. Հասմիկ Խաչատրյան, Ռուբինա Վարդանյան, Հասմիկ Մաթեւոսյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ