Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը ընդունված համարեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը

Դեկտեմբեր 13,2015 21:51

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը դեկտեմբերի 13-ին արտահերթ նիստ գումարեց: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց հանրաքվեի ամփոփման որոշման նախագիծը:

Ըստ այդ նախագծի՝ հանձնաժողովը գտնում է, որ 2015 թվականի դեկտեմբեր 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման եւ քվեարկության արդյունքում տեղի չեն ունեցել «Հանրաքվեի մասին» օրենքի եւ ընտրական օրենսգրքի այնպիսի  խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:  Որոշման նախագծով առաջարկվում էր հանրաքվեի դրված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունված համարել:

Քվեարկություն կատարվեց, հանձնաժողովի բոլոր 7 անդամները կողմ էին որոշման նախագծին: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը ընդունված համարեց սահմանադրական փոփոխությունները:

Այսպիսով՝ ընդունելով այս որոշումը՝ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը մերժեց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի միջնորդությունը՝ անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Կեցցե ստի վրա հիմնված երկիրն իր սուտլիկ որսկաններով

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031