Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Չի կարելի ընտրական գործընթացը դարձնել կոյուղագործի գործ»

Դեկտեմբեր 13,2015 21:10

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀԱԿ-ը միջնորդություն է ներկայացրել Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու մասին:

Միջնորդության ներկայացման ընթացքում ելույթ ունեցավ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նա հայտարարեց, որ հանրաքվեն կեղծելու համար բոլոր մեթոդներին դիմել են. «Եթե ասենք 2013 թվականի ընտրության մեջ ինչ-որ քաղաքակիրթ ձեւ էին մտցրել, թաղային խուժանը հանել էին մեջտեղ, եւ խուժանը վախեցնելով, փող բաժանելով մարդկանց տանում էր տեղամաս, գոնե հասցնում էր այնտեղ, գոնե վերջում արդյունքը իրենք գիտեին, հիմա չէին կարողացել տեղամաս հասցնել եւ արեցին ամեն ինչ: Այսինքն՝ վախեցնել, ծեծել, լույսն անջատել, որը վաղուց չէր եղել»:

Վահագն Խաչատրյանը   հայտարարեց, որ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովին ընդունում է որպես հերթական մարմին, որը սպասարկում է իշխանություններին՝ ընտրությունները կեղծելու առումով, նա խնդրեց հանձնաժողովի անդամներին գոնե այս անգամ օրենքին ծառայել. «Չգիտեմ՝ ձեր տանջանքն ինչքան է, բայց ես կեղտի մեջ եմ եղել, բառիս բուն իմաստով, կոյուղագործ եմ աշխատել, բայց ոչ թե իմ ցանկությամբ, այլ այս ընտրական օրենքների եւ համայն մարդկանց, որոնց դեմ այսօր աշխատում ենք: Չի կարելի ընտրական գործընթացը դարձնել կոյուղագործի գործ: Դա շատ նորմալ գործընթաց է, եթե ուզում եք ապահովել: Հիշեք, թե ամերիկացիները կամ մնացածները ընտրական օրենքի համար պայքարում, նայեք, թե երեկ Սաուդյան Արաբիայի կանայք ինչպես էին երջանկացել, որ իրենց ընտրելու իրավունք են տվել, մեզ այդ ընտրական իրավունքը տրված է, բայց մեզ չեն թողնում իրականացնել, եւ այստեղ ձեր մեղքը կա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031