Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անդրեաս Ղուկասյան. «Ռեժիմն ի վիճակի չեղավ բաց, թափանցիկ քննարկել խախտումների մասին հաղորդագրությունները»

Դեկտեմբեր 13,2015 18:22

Դեկտեմբերի 13-ին Ազատության հրապարակում կայացած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական հավաքին «Նոր Հայաստանի» քաղաքական խորհրդի անդամ Անդրեաս Ղուկասյանը հայտարարեց, որ  Կենտրոնական  ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումը Հայաստանը մխրճել է խորը ճգնաժամի մեջ, որի տնտեսական եւ քաղաքական հետեւանքներն անխուսափելի են:  Նրա խոսքով, նման պայմաններում քաղաքացիական շարժումը օրինական իշխանություն ձեւավորելու, իշխանության յուրացումը կասեցնելու կարեւորագույն քաղաքական գործընթաց է: «Այս շաբաթ մեկնարկող միջոցառումները նպատակ ունեն ոչ միայն համախմբելու քաղաքացիների ներուժը, քաղաքական պաշտպանություն ստեղծել քաղաքացիների համար, այլեւ նոր քաղաքական օրակարգ հասցնել, այնպես, որ քաղաքացիների համախմբումը կարեւոր հանգամանք պետք է դառնա մեր երկրում»,-ասաց Անդրեաս Ղուկասյանը:

Նա հավելեց, որ քաղաքացիական անհնազանդությունը շարունակում է մնալ կարեւորագույն գործիքը, քանի որ «Ռեժիմն ի վիճակի չի եղել բաց, թափանցիկ քննարկել հաղորդագրությունները խախտումների մասին, որ եղել են դեկտեմբերի 6-ին»: Ըստ Անդրեաս Ղուկասյանի՝ այդ կեղծիքները ձեռնոց են՝ ուղղված միջազգային հանրությանը:

Դեկտեմբերի 14-ին Ազատության հրապարակում կայանալիք հավաքին հանդես կգան Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը, իսկ դեկտեմբերի 15-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031