Ընտրակեղծիքների դեմ հանրաքվեի ընթացքում պայքարած և ապա՝ օրերս աշխատանքից ազատված պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանը «Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի տնօրինության կողմից ստացել է համագործակցության առաջարակ։ Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջում կրթահամալիրի կողմից տարածված հայտարարությունում ասվում է. «Հուսով ենք, որ համագործակցության կայացման դեպքում մեր կրթահամալիրի սաներին կդարձնեք Ձեզ պես իսկական քաղաքացիներ: Սիրով Կսպասենք Ձեր արձագանքին»։ Կարպիս Փաշոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեծ սիրով կընդունի «Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի առաջարկը։
Կարպիս Փաշոյանը մոտ մեկուկես տարի դասավանդել է Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում։ Նրան աշխատանքից հեռացրել են այն պատճառով, որ դեկտեմբերի վեցին, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, պայքարել է ընտրակեղծիքների դեմ։ Կարպիս Փաշոյանը մոտ 4 տարի է, ինչ մասնակցում է քաղաքացիական պայքարներին։ «Ա1+»-ի հետ զրույցում Կարպիս Փաշոյանը ասաց, որ թիվ 145 դպրոցի տնօրենի կողմից վաղուցվանից է զգուշացումներ ստացել.«Արձագանքներ եղան «Ոչ»-ի շարժումից սկսած, որն ուղղված էր Սերժ Սարգսյանի դեմ։ Տնօրենը պարբերաբար հորդորել է, որ վերջ տամ։ Առաջին զգուշացումը եղավ, երբ Անդրանիկ Մակարյանի և Հայկազ Բաղմանյանի համեմատականներ էի արել երկու ամիս առաջ ու քաղաքապետը հորդորել էր, որ հեռացնեմ գրառումը, հաջորդը՝ «Ոչ»-ի գրությամբ գրաֆիտին էր։ Տնօրենն արդեն վերջնագիր ներկայացրեց, իսկ այս վերջին «Ոչ»-ի տեսահոլովակներից, հանրաքվեի օրը վերահսկող լինելուց հետո հեռացման մասին ասաց՝պատճառաբանելով նախորդ զգուշացումները»։
Լուսանկարը` Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջից
Հրապարակումն ամբողջությամբ` այստեղ: