«London Chess Classic»-ի նախավերջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի արեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ եւ 4,5-ական միավորով նույն Գրիշչուկի ու Մագնուս Կարլսենի հետ բաժանում է 3-5-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը 5,0-ական միավորով գլխավորում են Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Անիշ Գիրին:
Թե ով կլինի հաղթողը, որոշվելու է այսօր կայանալիք եզրափակիչ տուրում, որի զույգերն են. Լեւոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Վիշվանաթան Անանդ-Անիշ Գիրի, Մագնուս Կարլսեն-Ալեքսանդր Գրիշչուկ, Մայքլ Ադամս-Ֆաբիանո Կարուանա, Հիկարու Նակամուրա-Վեսելին Տոպալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ londonchessclassic.com-ի