Հայաստանի քաղաքական կյանքը թեւակոխել է նախընտրական փուլ: Թեեւ պաշտոնապես այդ մեկնարկին դեռ մեկ տարուց ավելի ժամանակ կա, սակայն կասկածից վեր է, որ ներքաղաքական տրամաբանությունը արդեն այդ ընթացքի մեջ է: Առայժմ այդ ընթացքը պայմանականորեն հիշեցնում է որոշակի փրայմերիզ, սակայն ոչ թե առանձին կուսակցությունների շրջանակում, այլ ընդդիմության եւ իշխանության: Այն տարբերությամբ, որ իշխանությունը հանդես է գալու ըստ էության մեկ դեմքով՝ ՀՀԿ-ի, եւ այստեղ, իհարկե, խնդիրն այն է լինելու, թե հատկապես որ խմբավորումն է, որ պետք է ստանձնի գործընթացների թելադրող դերը եւ առաջ տանի ՀՀԿ-ն, հանդիսանա որոշիչ ուժն այս կոնգլոմերատում:
Այս մասին վերջին օրերին շատ անդրադարձեր են եղել եւ դեռ, իհարկե, կլինեն, քանի որ ըստ ամենայնի առաջիկա քաղաքական գործընթացների թելադրող գործոնները կշարունակեն մնալ իշխանության կողմում: Բայց դա չի նշանակում իհարկե, որ ընդդիմադիր դաշտում տեղի ունենալիք գործընթացները, առկա խնդիրները իրենց կարեւորությամբ անցնում են երկրորդ պլան: Ավելին՝ հենց այստեղ ընթանալիք զարգացումներից է կախված, թե արդյոք հասարակությունը կկարողանա՞ վերցնել քաղաքական գործընթացներ նախաձեռնելու դերը իր վրա, որն իշխանությանն է զիջել ընդդիմության անարդյունավետության արդյունքում:
Ընդդիմադիր դաշտում փրայմերիզի են դուրս եկել մի քանի ընդդիմադիր ուժեր, որոնք կամա, թե ակամա ներգրավված են առաջատար ընդդիմության, առաջնորդող, թելադրող ընդդիմադիր ուժի համար պայքարում: Կասկած չկա նաեւ, որ այդ պայքարը կունենա եւ՛ ուղղակի դրսեւորումներ, եւ՛ անուղղակի բնույթ: Այսինքն՝ ընդդիմադիր դաշտում գործող ուժերը հասարակության հնարավորին մեծ համակարգի եւ աջակցության համար մրցակցությունում ուղղակիորեն կբախվեն միմյանց, իհարկե՝ այս բառի ոչ միշտ կոշտ իմաստով, եւ կլինի, իհարկե, անուղղակի մրցակցություն:
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: