Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի պետական համակարգն ընկնում է օտարերկրյա պետությունների ազդեցության տակ». «Հրապարակ»

Դեկտեմբեր 12,2015 10:52

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը, որը հետեւում էր սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումներին, հետեւել է նաեւ սահմանադրական հանրաքվեին եւ արձանագրում է. «Հանրաքվեի դրված փաստաթուղթը փնթի էր, հանրաքվեն անցկացվեց փնթի, եւ հանրաքվեի արդյունքներն արձանագրվեցին էլի փնթի։ Ուրեմն Հայաստանի իշխանությունները կատարում են որոշակի օտարերկրյա պետությունների կամ քաղաքական ուժերի պատվերը, եւ Հայաստանի պետական համակարգն ընկնում է օտարերկրյա պետությունների ազդեցության տակ»։

Հարություն Բաղդասարյանը կարծում է, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքների մասին կարող ենք խոսել առնվազն մեկ կամ մեկուկես տարի անց։ Փաստաբանի դիտարկմամբ՝ մարդու իրավունքների ոլորտում նշվում են մի շարք դրական կետեր, իսկ այնուհետեւ նշվում է, որ պետք է այդ ամենը կարգավորվի օրենքով, ինչը խոսում է սահմանադրության թուլության մասին։ Հարություն Բաղդասարյանը հատուկ ուշադրություն է հրավիրում նոր սահմանադրությամբ երաշխավորված երկրի պաշտպանունակության խնդրի վրա։ «Շատ է խոսվել երկրի գերագույն հրամանատարի մասին»,-ասում է նա։

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031