Լրահոս
Օրվա լրահոսը

Պորոշենկոն դատապարտել է խորհրդարանում Ուկրաինայի վարչապետի հետ կատարվածը

Դեկտեմբեր 11,2015 23:07

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կողմ է Օլեգ Բարնային Գերագույն ռադայում «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցությունից հեռացնելու որոշմանը: Ըստ նախագահի՝ վերջինս ոչ խորհրդարանական վերաբերմունք է ցուցաբերել երկրի վարչապետ Արսենի Յացենուկի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի կայքից:

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայում վարչապետ Արսենի Յացենուկի ելույթի ընթացքում ծեծկռտուք է սկսվել պատգամավորների միջեւ: Նրա ելույթի ընթացքում «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության անդամ Օլեգ Բարնան վարչապետին սեւ ժապավենով փաթաթված ծաղկեփունջ տվեց եւ փորձեց Յացենուկին հեռու տանել ամբիոնից: Դրանից հետո պատգամավորների միջեւ կռիվ սկսվեց:

https://www.youtube.com/watch?v=egAEaoA7UMM

Անդրադառնալով միջադեպին՝ Պորոշենկոն ասել է, որ իր համոզմամբ իշխանության ներկայացուցիչների նման պահվածքը չպետք է անուշադրության մատնվի եւ համապատասխան արձագանքի կարիք ունենք. «Կա նախագահի դիրքորոշումը, վարչապետին, հարգանք կառավարությանը»:

«Ես սատարում եմ նրան հեռացնելու խմբակցության որոշմանը: Եթե նման կերպ չարձագանքենք այդպիսի արարքներին, ապա միասնության մասին բոլոր խոսակցություններն անկեղծ չեն լինի: Սա վկայում է այն մասին, որ խորհրդարանում եւ խմբակցությունում կա սթափ միտք»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031