Ռուսաստանի դատախազություն առաջարկել է ծայրահեղական կոչեր տարածող կայքերն առանց փորձաքննության արգելափակել: Ըստ «Новая Газета»-ի՝ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի կայքում:
Փաստաթղթի համաձայն՝ առանց փորձաքննության կայքերը կարող են արգելափակվել, եթե կան ծայրահեղական ուղղվածության հստակ ապացույցներ: Մնացած դեպքերում նախատեսվում է ուսումնասիրության նպատակով փորձագետներ ներգրավվել:
«Այն դեպքում, երբ տեղեկատվական նյութերը, որոնք ունենք հստակ ծայրահեղական ուղղվածություն, ունեն կամ կարող են ունենալ լայն հասարակական ռեզոնանս, ակնհայտ է դրա տարածման օպերատիվ կանխումը, փորձաքննության անհրաժեշտություն չկա»,- ասված է նախագծում:
Սակայն փաստաթղթում խոսք չկա ծայրահեղականության հստակ նշանների ցուցակը: Գրված է, որ արգելափակման որոշումը կարող են կայացնել գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ