Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեմն ծայրահեղ գռեհիկ են խոսում». Կորյուն Առաքելյան

Դեկտեմբեր 11,2015 20:33

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Կորյուն Առաքելյանի դիտարկմամբ՝ այժմ հեռուստաընկերություններում իրավիճակը նախկինի համեմատ ավելի լավ է. «Կան հեռուստաալիքներ, որոնք սկսել են նաև գիտական, ուսումնական հաղորդումներ ցույց տալ: Բացի այդ, հիմա ցերեկային ժամերին ցուցադրվող ֆիլմերում բաց տեսարաններ չկան: Լուծման ձևերից մեկն էլ կարող է լինել կոդավորումը, այսինքն՝ կարելի է այս կամ այն հաղորդման վրա կոդ դնել, որպեսզի երեխային հասանելի չլինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կորյուն Առաքելյանը:

Ըստ բանախոսի՝ հեռուստատեսության լրջագույն խնդիրը շարունակում է մնալ լեզվի անաղարտությունը, որը խախտվում է գրեթե ամեն օր, հատկապես սերիալներում. «Լեզվի անաղարտությունը ապահովվում է օրենքով: Սակայն երբեմն ծայրահեղ գռեհիկ են խոսում: Էժանագին ձևով հետաքրքրություն են ուզում ձեռք բերել: Ամենավատն այն է, որ չկա հստակ չափորոշիչ՝ որն է պարզապես խոսակցական և որն է խախտում օրենքը: Սա, իհարկե, լուրջ խնդիր է, որով պետք է զբաղվի ոչ միայն մեր հանձնաժողովը, այլև Լեզվի տեսչությունը»,- ասաց Կորյուն Առաքելյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031