Դեկտեմբերի 11-ին Տավուշի մարզի Գանձաքար գյուղում հուղարկավորել են գյուղի 23-ամյա բնակիչ Վարազդատ Գրիգորյանին: Գանձաքարից տեղեկացանք,որ նա զոհվել է դեկտեմբերի 8-ին,երբ եղբոր հետ անտառ վառելափայտ պատրաստելու էր գնացել: Նախնական տեղեկություններով՝ երիտասարդի մահվան պատճառ է դարձել փայտ կտրելու ժամանակ նրան հարվածած գերանը:
Տավուշի մարզի դատախազ Տիգրան Սարգսյանից տեղեկացանք, որ դեպքի կապակցութամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, հանցակազմի առկայության դեպքում քրեական գործ կհարուցվի: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ինտերնետային կայքի (www.mtaes.am) «Պատահարներ» խորագրի ներքո Վ. Գրիգորյանի զոհվելու վերաբերյալ տեղեկատվություն չկա, այդ դեպքը արտակարգ պատահար չէ՞:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ