«Քիչ առաջ «Հակահարված» քաղաքացիական նախաձեռնությունից տեղեկություն ստացանք, որ Կողբացի փողոցում մի խումբ քաղաքացիներ հարձակվել են քաղաքացիական նախաձեռնության անդամների վրա՝ ընթացքում ներկայանալով որպես Ազգային անվտանգության աշխատակիցներ»,- դեկտեմբերի 11-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ընթացքում հայտարարեց Վարուժան Ավետիսյանը:
Նա նշեց, որ «Հակահարված» նախաձեռնության անդամներին ծեծի են ենթարկել, հայհոյել են, իսկ նախաձեռնության անդամ Արման Ղարիբյանին առեւանգել են եւ տարել են իրենց հետ: Մանրամասները ճշտվում են:
Նա հայտարարեց նաեւ, որ Հայկ Կյուրեղյանը դեռեւս շարունակում է հացադուլը, Վարուժան Ավետիսյանը հրապարակեց Հայկ Կյուրեղյանի հոր՝ Արմենակ Կյուրեղյանի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ Հայկ Կյուրեղյանի առողջությունը եւ կյանքը վտանգված է, եւ կա մտահոգություն, որ նա դիտավորյալ սննդի հետ կարող է ստանալ առողջությանը վնաս պատճառող նյութեր: Անհրաժեշտություն կա Հայկ Կյուրեղյանին տեղափոխել առանձին խուց եւ ապահովել նրա բուժումը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ