Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ լուծում»

Դեկտեմբեր 11,2015 18:20

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր ելույթի ընթացքում ասաց, որ իրենք կարող են շարունակել իրենց աշխատանքը ներքին եւ արտաքին ճակատներում. «Ներքին ճակատում մենք կարող ենք ողջունել մարդու իրավունքների պաշտպանի քայլը, համապարփակ վերլուծությունը ընտրության կամ չընտրության համատարած կեղծիքների մասին: Ինչպես նաեւ ոմանց քուն չտվող առեղծվածային վրանի հանելուկի մասին, երբ ասում է՝ վրանի արգելումը չի բխում Հայաստանի օրենքներից: Իսկ փոխանակ հարգելից վերաբերմունք ուղղենք մարդու իրավունքների պաշտպանին, ոստիկանապետը, ղեկավարությունը սպառնում է մեզ՝ պետական հանցագործներին թողած, ընտրության գողերը թողած, Անդրեասյանի այդ հրաշալի անձնակազմը արհամարհած, նույնիսկ քննության չարած վրանի մասին իր նախադասությունը, մեզ սպառնում է քրեական պատասխանատվության»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենց համար անընդունելի է, որ որեւէ երկրի դիտորդ խաղա հայ ընտրողների իրավունքների հետ եւ ապագայի հետ. «Ես պահանջել եմ օտար կառավարություններից, դեսպաններից, անխտիր բոլորից, որ Հայաստանը որպես աշխարհի մասնիկ եւ եվրոպական  քաղաքակրթության ակունքներից մեկը պետք է չափվի ամենաբարձր, խստագույն չափանիշների համապատասխան: Դիտորդները պետք է հասկանան, որ մենք ենք որոշողներն այստեղ, եւ մենք գտնվում ենք ճգնաժամային վիճակում, արտակարգ իրավիճակում, բոլորս դա գիտենք: Եվ պնդումները պետք է լինեն ոչ միայն հայտարարությունների տեսքով, այլ նաեւ՝ գործողությունների: Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը հասկանա, որ մենք շռայլությունը չունենք մի սերունդ սպասելու, որ մեր հարցերը լուծենք: Որ այսպես շարունակվի, չի շարունակվելու, մեր բնակչության կեսը կարտագաղթի կմնանք քաղաք-պետություն, մեր պայծառ ուղեղները՝ երիտասարդները կլինեն դրսում եւ Հայաստանի կենացը տարին մեկ անգամ հեռվից կխմեն, իսկ մենք կդառնանք ուրիշի զինանոցում փամփուշտ մի էժան: Արտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ լուծում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    մէջբերում ՝ «մենք շռայլությունը չունենք մի սերունդ սպասելու, որ մեր հարցերը լուծենք: »

    իրապէ՞ս

    մինչդեռ Հայոց Պետութիւնը հինգ ու կէս դարեր սպասեց… տակաւին միայն յայտնվելու համար

    եւ հիմա, ժամանակ չունինք մէկ սերո՞ւնդ իսկ սպասելու

    միակ անձիքը որ լեղապատառ վրազում են, անոնք են որոնք կ’ուզեն – կամ կ’երազեն տակաւին – պաշտօնի հասնիլ, առաջ որ այդ ուղղութեամբ իրենց յարմար տարիքը անցնի, իրենց ժամանակը անցնի

    ուրեմն, կեղծ ու անիմաստ ահազանգները կը շարունակվին…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031