Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ վաստակավոր նկարիչ. «Սպիտակում տեղադրվածը միջին գրագիտությամբ արված ռուս զինվորի հուշարձան է»

Դեկտեմբեր 11,2015 18:03

Aravot.am-ը Գյումրիում ծնված ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունի դեկտեմբերի 7-ին Սպիտակում տեղադրված սլավոնական դիմագծերով, 3,5 մետր բարձրությամբ բրոնզաձույլ «Խորհրդային զինվոր» արձանի մասին:

Ararat Sargsyan

Արարատ Սարգսյան

«Դա սովետական զինվորի հուշարձան չէ, ռուսական զինվորի հուշարձան է, իսկ այն ժամանակ երկրաշարժից տուժածներին օգնողների մեջ կային ոչ միայն ռուսներ, այլեւ ուզբեկներ, էստոնացիներ… 15 ազգ: Այսինքն` արդեն սխալ կա: Իսկ կատարողական տեսակետից՝ այն սովորական սովետական արձան է, արվեստի ոչ մի բան չի կրում իր մեջ: Միջին գրագիտության, սովետական ակադեմիա ավարտած քանդակագործի կամ քանդակագործների արած արձան է, այնպիսի արձան, որոնցով ամբողջ Սովետի տարածքն ու ամբողջ Ռուսաստանը լիքն են»,- ասաց արվեստագետը:

Իսկ իմաստ ունե՞ր հիմա նման արձան տեղադրելը Հայաստանում:

Ի պատասխան մեր այս հարցի Արարատ Սարգսյանն ասաց. «Ես երկրաշարժի օրերին այնտեղ եմ եղել: Տեսել եմ, որ ոչ միայն ռուսներ, այլեւ ամբողջ աշխարհից տարբեր ազգերի ներկայացուցիչներ կային: Եթե դնում էին հուշարձան, իրականում պետք է սովետական զինվորի հուշարձանը դնեին, թե չէ ի՞նչ է նշանակում ռուս զինվորինը դնել»:

Zinvori ardzan 2

Արվեստագետի ձեւակերպմամբ, այդ արձանը դնելու մեջ ռուսներին դուր գալու միտում կա, մինչդեռ կարեւորը ճշմարտությունն է. «Իսկ ճիշտն այն էր, որ այն ժամանակ սովետական երկիր էր, զինվորներն էլ տարբեր ազգերից էին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031