Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում են հայկական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները

Դեկտեմբեր 11,2015 17:59

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները, որին մասնակցել են պատասխանատու պետական գերատեսչությունների ներկայացուցիչները:

Խորհրդակցությանը քննարկվել են, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության կողմից թուրքական ապրանքների նկատմամբ արգելանքի պարագայում ՀՀ-ից դեպի ՌԴ հայկական արտադրանքի արտահանման ծավալն ավելացնելու հնարավորությունները և պետական աջակցության մեխանիզմները: Այս համատեքստում անդրադարձ է եղել ս.թ. նոյեմբերի 30-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում կառավարության ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարված ընթացքին: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի շրջանակում պատկան մարմինների ներկայացուցիչները հանդես են եկել մի շարք առաջարկություններով:

Վարչապետը, ընդգծելով հարցի հրատապությունը և կարևորելով օպերատիվ արձագանքը ստեղծված իրավիճակին, հանձնարարել է քննարկման մասնակիցներին՝ ամփոփել միջգերատեսչական քննարկումները և  գալիք շաբաթվա ընթացքում վերջնական արդյունքները ներկայացնել ՀՀ կառավարություն:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031