Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրիում ավտովթարից մահացածը «Շիրակ» հեռուստառադիոընկերության հնչյունային ռեժիսորի մայրն է

Դեկտեմբեր 11,2015 16:41

Երեկ ժամը 20.00-ի սահմաններում Գյումրու Տիգրան Մեծի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Բասեն» սուպերմարկետի դիմաց «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի 23-ամյա վարորդ Ֆերդինանտ Գիրգորյանը վրաերթի է ենթարկել երկու անցորդ-կանանց: Նրանց մեկը՝ 1963 թ. ծնված Կարինե Նահապետյանը, հիվանդանոցում մահացել է: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրա մոտ եղել է տրավմատիկ շոկ, նրա կյանքը փրկել չի հաջողվել, մահացել է վիրահատարանի սեղանի վրա: Երկրորդ տուժածը 23-ամյա երիտասարդ աղջիկ է, որը ստացել է գանգուղեղային վնասվածք, ուղեղի սալջարդ, տրավմատիկ շոկ, նրան տեղափոխել են մայրաքաղաք:

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ մահացողը «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերության հնչյունային ռեժիսոր Վահե Նահապետյանի մայրն է, իսկ մյուսը՝ նրա նշանածը: Ըստ որոշ տեղեկությունների, կանայք առեւտրի են գնացել խանութ, դուրս են եկել «Բասեն» սուպերմարկետից՝ փորձելով անցնել փողոցը, փողոցի մյուս հատվածում իր ավտոմեքենայով սպասելիս է եղել հնչյունային ռեժիսորի հայրը: Թե ո՞րն է եղել վրաերթի պատճառը, մեծ արագությո՞ւնը, սառցակալած փողո՞ցը կամ մթնշա՞ղը, այս ամենը հայտնի կդառնա նշանակված փորձաքննությունից հետ: Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների, Ֆերդինանտ Գրիգորյանն է օգնել կանանց հասցնել  հիվանդանոց:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը (լուսանկարում)մեզ տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 249 հոդվածի, 2-րդ մասով:

Հոդված 242. Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը

1. Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031