Աշխարհին Հարի Փոթեր պարգեւած բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը ամերիկացի միլիարդատեր, Հանրապետական կուսակցության անդամ Դոնալդ Թրամփին, որ պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին, համեմատել է իր վիպաշարի գլխավոր չարագործ Վոլդեմորտի հետ: «Ահավոր է, անգամ Վոլդեմորտը այդքան վատը չի եղել»,-գրել է Ջոան Ռոուլինգը Թվիթերի իր միկրոբլոգում՝ մեկնաբանելով BBC-ի այն հրապարակումը, որը կրում էր հետեւյալ վերնագիրը՝ «Ինչու է ժողովուրդը ամերիկացի բիզնեսմեն Դոնալդ Թրամփին համարում Վոլդեմորտ»:
Իմիջիայլոց, «Վոլդեմորտ» բառը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «պայքար` մահվան դեմ»: Ինչ վերաբերում է Ջոան Ռոուլինգին, նա առաջին հեղինակ-միլիարդատերն է, ով իր ողջ ունեցվածքը վաստակել է իր վեպերի շնորհիվ: