Դատարանի որոշմամբ բերման ենթարկված Վարդգես Գասպարին, դատարանի դահլիճում պառկում է գետնին: Նա չի արձագանքում դատավոր Նելլի Բաղդասարյանի խոսքին:
Նիստին չէր ներկայացել նաեւ Գասպարիի պաշտպանը՝ Լուսինե Հակոբյանը: Ուստի դատավորը գործով ներգրավում է հանրային պաշտպան եւ նիստը հետաձգում մինչեւ դեկտեմբերի 23-ը:
Դատարանի դահլիճից էլ Գասպարիին հանում են կարգադրիչները: Մի որոշ ժամանակ խոտերի վրա պառկած մնալուց հետո Գասպարին հայտարարում է, որ հաջորդ դատական նիստին կրկին չի ներկայանալու:
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում