Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Երերույք հնագիտական հուշարձանը Եվրոպայի 14 առավել վտանգված հուշարձանների ցանկում

Դեկտեմբեր 11,2015 15:48
EU

Հաագա/ Լյուքսեմբուրգ, 2015 թ. դեկտեմբերի 10 – Եվրոպա Նոստրա եվրոպական ժառանգության առաջատար կազմակերպությունը և Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտն այսօր հայտարարել են 14 հուշարձանների և տեսարժան վայրերի ցանկը՝ 2016 թվականի «7 առավել վտանգված» հուշարձանների ծրագրում ընդգրկելու համար՝ տարբեր ոլորտների միջազգային փորձագետների մասնակցությամբ: Առավել վտանգված տեսարժան վայրերը 14 եվրոպական երկրներից են՝ Արդարադատության պալատը Բրուսելում՝ Բելգիա, Ամրոց Դիվիցում՝ Գերմանիա, Փաթառեյ ծովային բերդը Տալինում՝ Էստոնիա, Հասանքեյֆ հնագույն քաղաքը և շրջակայքը՝ Թուրքիա, Սբ Անտոնիոս Պադուացու տաճարը, Էքստրեմադուրա՝ Իսպանիա, Վենետիկյան ծովածոցը՝ Իտալիա, Երերույք հնագիտական հուշարձանը և Անի-Պեմզա գյուղը՝ Հայաստան, Կամպոս Հիոսը՝ Հունաստան, Մեյվիսբենկ Հաուզ, Էդինբուրգի մոտ ՝ Միացյալ Թագավորություն, Ռեյսվեկ ամրոցը՝ Նիդերլանդներ, Ուայ-բլոկը Օսլոյում՝ Նորվեգիա, Վալֆլորես պալատն ու կալվածքը Լիսաբոնի շրջակայքում՝ Պորտուգալիա, Հելսինկի-Մալմի օդանավակայան՝ Ֆինլանդիա և Քոլբերի բացվող կամուրջը Դիեպում՝ Ֆրանսիա: Այս հուշարձաններից մի քանիսը վտանգի տակ են հայտնվել անփութության կամ ոչ պատշաճ պլանավորման/զարգացման պատճառով, մյուսները՝ միջոցների կամ փորձի բացակայության պատճառով: 7 հուշարձանների վերաբերյալ վերջնական ցանկը կներկայացվի Վենետիկում մարտի 16-ին կայանալիք հրապարակային միջոցառմանը:

14-ի կարճ ցանկում ընդգրկվելու համար ընտրվել են այն հուշարձաններն ու տեսարժան վայրերը, որոնց համար հաշվի են առնվել դրանց բացառիկ ժառանգությունը և մշակութային արժեքը, ինչպես նաև սպառնացող լուրջ վտանգը, որի առջև նրանք կանգնած են: Տարբեր պետական, հասարակական և մասնավոր կողմերի հետաքրքրվածությունը և հավատարմությունն այս հուշարձանները վտանգից փրկելու համար ևս շատ է կարևորվել և գնահատվել: Մեկ այլ կարևոր չափանիշ է համարվել այս հուշարձանների պոտենցիալը՝ իրենց տարածաշրջաններում կայուն զարգացմանը ծառայելու համար՝ որպես միջոց և խթան:

2016 թվականի «7 առավել վտանգված» ծրագրի համար առաջարկությունները ներկայացվել են քաղաքացիական հասարակությունների կամ պետական մարմինների կողմից, որոնք հանդիսանում են Եվրոպա Նոստրա հսկայական ցանցի անդամ և ասոցացված կազմակերպություններն ամբողջ Եվրոպայից: 14 հուշարձանները ցանկում ներառվել են պատմության, հնագիտության, ճարտարապետության, պահպանության, ծրագրերի վերլուծության և ֆինանսների փորձագետների կողմից: 7 հուշարձանների վերջնական ցանկը կընտրվի Եվրոպա Նոստրայի խորհրդի կողմից:

«7 առավել վտանգված» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին Եվրոպա Նոստրայի կողմից Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի՝ որպես հիմնադիր գործընկերոջ, և Եվրոպական խորհրդի զարգացման բանկի՝ որպես համագործակցող գործընկերոջ հետ միասին: Այն ոգեկոչվեց ի շնորհիվ նախկինում հաջողություն ունեցած նմանատիպ ծրագրից, որն իրականացրել էր ամերիկյան Պատմական հուշարձանների պահպանության ազգային ֆոնդը: «7 առավել վտանգված»-ը չի հանդիսանում ֆինանսավորման ծրագիր: Դրա նպատակն է ծառայել որպես գործողությունների իրականացման կատալիզատոր և նպաստել «օրինակի ուժին»: «7 առավել վտանգված»-ին աջակցում է Եվրոպական Միության Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը՝ որպես Եվրոպա Նոստրայի 3 տարվա ցանցային ծրագրի՝ «Ժառանգության ուղղորդում» մաս:

«Եվրոպա Նոստրան ողջունում է ճանաչման աճողականությունը Եվրոպական Միության ինստիտուտների կողմից, այդ թվում նաև Եվրոպական ներդրումային բանկի կողմից, երբ մշակութային ժառանգությունն իրապես ապավինում է Եվրապային. այն խթան է հանդիսանում փոքր մաս կազմող մեր հասարակությունների կայուն զարգացման և միասնական ուժով հանդես գալու համար: Մեր «7 առավել վտանգված» իրազեկման ծրագիրն ունի մեծ նշանակություն, սակայն նպատակներին կարելի է հասնել Եվրոպական միության ինստիտուտների կողմից ընդգրկուն աջակցությամբ և տարբեր պետական ու մասնավոր գործընկերների համատեղ գործունեության շնորհիվ: Հետևաբար` մենք հույս ունենք, որ նրանք կաջակցեն Եվրոպա Նոստրային և մեր անդամները կփրկեն ու նոր կյանք կտան մեր ընդհանուր ժառանգությանը»,- հայտարարել է Դենի դե Կերգորլեյը՝ Եվրապա Նոստրայի գործադիր նախագահը:

«Եվրոպական ներդրումային բանկի փորձագետները կայցելեն և կվերլուծեն ընտրված «7 առավել վտանգված» հուշարձանները և կնպաստեն իրական գործողությունների ծրագրերի մշակմանը: Առավելությունը կտրվի այն հուշարձաններին, որոնք առավել արժեքավոր են և ավելի վստահելի: Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ հատկապես կարևորվում են և առավել ընդգրկվածություն է նկատվում տեղական և ազգային սեփականությունների հանդեպ՝ հատկապես, երբ գործը հասնում է ընտրված վտանգված օբյեկտների պահպանությունը միասնականորեն աջակցմանը և ապահովմանը»,- ավելացրեց Գայ Կլոսը՝ Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի դեկանը:

14 եվրոպական հուշարձանների և տեսարժան վայրերի ցանկ

«7 առավել վտանգված» 2016 թվականի ծրագրի համար

(ցանկն ըստ երկրի այբբենական կարգի)

Արդարադատության պալատ Բրուսելում, Բելգիա

Արդարադատության պալատը՝ Բելգիայի գերագույն դատարանի տունը, հանդիսանում էր Եվրոպայի խոշորագույն կառույցներից մեկը, որը կառուցվել է 19-րդ դարի կեսերին: Այս մոնումենտալ ստեղծագործությունը, որը նախագծեց բելգիացի ճարտարապետ Ջոզեֆ Փոլարտը, էկլեկտիկ ճարտարապետական ոճում է կատարված, որտեղ օգտագործվել են երկաթի առաջադեմ արդյունաբերական տեխնոլոգիաները: Չնայած կառույցի ճարտարապետական, պատմական և քաղաքացիական արժեքին, այն չարժևորվեց: Առջևի ճակատին և շքամուտքին տեղադրվեց տախտակամած շուրջ 30 տարի առաջ, որն այժմ փթել է և անպիտան է: Բազմաթիվ տարածքներ պալատում դատարկ են մնում՝ մինչ հարակից շենքերում վարձակալում են գրասենյակներ դատական գործառույթներ իրականացնելու նպատակով: 2016 թ. «7 առավել վտանգված»-ում առաջադրումը կատարվել է Patrimoine Culturel Immobilier-ի կողմից: Անհրաժեշտ է լայնատարած (միջ)ազգային նոու-հաու և աջակցություն՝ շենքը վերականգնելու ուղղությամբ, որը կներառվի նաև 2016 թ. Համաշխարհային տեսարժան հուշարձանների ցանկում:

Ամրոց Դիվիցում, Գերմանիա

Պատմական Դիվից ամրոցը գտնվում է հյուսիսային Գերմանիայում: Նրա հնագույն մասերից մեկի՝ պալատի վրա թվագրված է 15-րդ դ., իսկ նրա ներկայիս տեսքը չի հանդիսանում մի քանի վերականգնումների արդյունք. այն իրականացվել է 1785-1850-ական թվականներին: 12 հա կազմող այգին հանդիսանում է 19-րդ դարին յուրահատուկ կանաչապատման օրինակ: Մի քանի տարիների անփույթ վերաբերմունքի պատճառով այն ներկայումս գտնվում է պահպանման անմխիթար վիճակում: Համաձայն ուսումնասիրությունների հայեցակարգի, որն անցկացվել է կառավարության մշակութային գծով դաշնային կոմիսարի և ԶԼՄ-ի կողմից, Դիվիցի ամրոցն ունի բոլոր հատկանիշներն ազգային կարևոր հուշարձան ճանաչվելու համար, որն արդարացնում է անհապաղ միջոցների կիրառումը նրա վերականգնման գործում: Ուսումնասիրությունում առաջարկվում է հուշարձանի վերականգնումը և նրա վերափոխումը՝ ամրոցի էքսկուրսիոն թանգարանի, հյուրանոցի և ամառային թատրոնի: Առաջադրումը ներկայացվել է Եվրոպա Նոստրա Դոյչլենդի կողմից:

Փաթառեյ ծովային բերդ Տալինում, Էստոնիա

Կառուցվելով 1840 թվականին՝ Փաթառեյ ծովային բերդը հանդիսանում է պաշտպանության դասական ոճի համալիրն Էստոնիայում: 1920-2002 թթ. ընթացքում բերդը ծառայում էր որպես բանտ, որտեղ պահվում էին քաղաքական բանտարկյալներ: Այսօր այս հուշարձանը հանդիսանում է երկու ռեժիմների՝ և´ կոմունիստական, և´ նացիստական “lieu de mémoire”-ը և ազգային ընդդիմությունների խորհրդանիշը: Համալիրի հիմնական վտանգը հանդիսանում է նրա վիճակի արագ վատթարացումը՝ խիստ կլիմայի և տեխնիկական ծառայության բացակայության պատճառով: Որոշ տարածքներ կփակվեն անվտանգության նկատառումներից ելնելով: Էստոնական ժառանգության հասարակությունը, որն այն առաջադրել է 2016 թ. «7 առավել վտանգված»-ում, առաջարկում է վերափոխել այս մեծ համալիրը և կրկին այն օգտագործել արդեն որպես թանգարանային համալիր, ստեղծագործական արդյունաբերության կենտրոն, հյուրանոց, գրասենյակ կամ բնակարաններ: Փաթառեյն ունի ներուժ, որպեսզի դառնա Բալթիկ ծովի տարածաշրջանի գլխավոր տեսարժան վայրը՝ Տալինի նավահանգիստի (Եվրոպական միության մշակութային ժառանգության գրան-պրի մրցանակի հաղթող), Տալինի Հին քաղաքի, ինչպես նաև Հելսինկիի Սուոմենլինա բերդի հետ համատեղ:

Հասանքեյֆ հնագույն քաղաքը և դրա շրջակայքը, Թուրքիա

12.000-տարյա հնագույն Հասանքեյֆը գտնվում է Տիգրիս գետի ափին՝ Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում: Սկսած նեոլիթյան քարանձավներից մինչև հռոմեական փլատակները և միջնադարյան հուշարձանները՝ Հասանքեյֆը հանդիսանում է հսկայական համամասնություններով կենդանի թանգարան: Չնայած նրա հարուստ մշակութային և պատմական բացառիկությանը՝ Հասանքեյֆի 80 տոկոսը կխորտակվի Իլիսույան հիդրոէլեկտրակայանի նախագծի իրականացման դեպքում, ինչպես արդեն նախատեսվել է: Բացակայում է հուշարձանի տեղափոխման և պահպանման միջազգայնորեն ճանաչված սխեման: Առավել հրատապ է փոխել Իլիսույան Դամի նախագիծը և ձևակերպել անկախ ռազմավարական ծրագիր, որը կապահովի հուշարձանի պահպանությունը և կայուն զարգացումը: Հասանքեյֆը ներկայացվել է 2016 թ. «7 առավել վտանգված»-ում առաջադրմանը Իրազեկման մշակութային հիմնադրամի կողմից, որի արշավին աջակցում են մի շարք ազգային և միջազգային մարմիններ:

Սբ Անտոնիոս Պադուացու տաճարը, Էքստրեմադուրա, Իսպանիա

Տեղակայված լինելով Գառովիլաս դե Ալկոնետար գյուղում՝ Սբ Անտոնիոս Պադուացու ֆրանցիսկանյան տաճարը բազմաթիվ դարերի ընթացում հանդիսացել է կրոնական և մշակութային ուղենիշ արևմտյան Իսպանիայում: Կառուցվելով 15-րդ դ. վերջին և վերանորոգվելով ու ընդլայնվելով 17-րդ դ.՝ այն իրեն ցույց տվեց որպես գոթական եկեղեցի և Վերածննդի դարաշրջանի տաճար մեկ տեղում: Չնայած նրան, որ այն 1991 թ. դասակարգվեց որպես մշակութային հետաքրքրության հուշարձան, այսօր տաճարը գտնվում է վատթարագույն վիճակում: Իսպանիա Նոստրան այն ներկայացրել է 2016 թ. «7 առավել վտանգված»-ում առաջադրմանը, որն առաջ է քաշել արտակարգ միջամտության ծրագիր՝ հիմնված լավագույն մասնագետների կողմից ղեկավարվող կամավորական աշխատանքի վրա: Այս առաջարկով առաջադրվողը նպատակ ունի ոչ միայն մոբիլիզացնել պետական իշխանության տարբեր կառավարման մակարդակներում և իրականացնել հուշարձանի վերականգնումը, այլև դառնալ օրինակ նմանատիպ դեպքերում ողջ աշխարհում:

Վենետիկյան ծովածոց, Իտալիա

Ծածկելով 550 քառ. կմ՝ Վենետիկյան ծովածոցը հանդիսանում է Եվրոպայի ամենաճանաչված ծովածոցը և ամենակարևոր անցումային էկոհամակարգերից մեկը Միջերկրական ծովում: Այն պաշտպանված է մի շարք ԵՄ և ազգային կանոններով և Վենետիկի հետ միասին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում 1987 թվականից, բայց չնայած դրան ծովածոցը բախվում է մի շարք լուրջ վտանգների՝ երթևեկելի հոսքի ավելացմանը՝ մասնավորապես խոշոր կոնտեյներին և զբոսաշրջային նավերին, խորահատակ աշխատանքներին, ծովային հատակի էրոզիային, աղտոտմանը և արդյունաբերական ձկնորսությանը, որի պատճառով վտանգի տակ է դրվում սեփական ամբողջականությունը և գոյությունը, ինչպես նաև պատմական Վենետիկ քաղաքը ենթարկում բարձր ռիսկի: 2016 թ. «7 առավել վտանգված»-ում ընդգրկվելու համար նշյալ վայրը առաջադրվել է Իտալիա Նոստրայի կողմից, որն առաջարկում է մի շարք կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների իրականացում՝ Վենետիկյան ծովածոցի պահպանության համար:

Երերույք հնագիտական վայր և Անի-Պեմզա գյուղ, Հայաստան

Տարածվելով քարքարոտ սարահարթի վրա՝ հայ-թուրքական սահմանին, Երերույքը հանդիսանում էր առավել կարևոր պաշտամունքային կենտրոններից մեկը տարածաշրջանում: Չնայած վերջին երկու տասնամյակների ընթացքում անցկացրած որոշակի վերականգնման աշխատանքներին՝ 6-րդ դարի բազիլիկ տաճարը մնում է խիստ վտանգված: Շրջապատող հնագիտական շերտը գտնվում է կործանման մեծ վտանգի ներքո՝ մինչ այն բազմակողմանի կուսումնասիրվի: Իտալիայի հայկական մշակույթի ուսումնասիրման և փաստագրման կենտրոնը (CSDCA), որն իրականացրեց 2016 թ. «7 առավել վտանգված»-ում նշյալ հուշարձանի առաջադրումը, առաջարկում է բազմակողմանի ուսումնասիրված մասնագիտական նախահիծ՝ Ախուրյան գետի երկայնքով հետազոտություններ և վերականգնման աշխատանքներ, ինչպես նաև միջազգային հնագիտական այգի ստեղծելու նպատակով: Անի Պեմզա գյուղը, որը կառուցվել է 1926 թ. և սփռվում է մի քանի հարյուր մետր հեռու, կարող է ծառայել որպես զբոսաշրջության կենտրոն՝, այսպիսով` նպաստելով շրջանի սոցիալ-տնտեսական վերածննդին:

Կամպոս Հիոս, Հունաստան

Կամպոս Հիոսը կիսագյուղական վայր է քաղաքի տարածքում, ինչը հանդիսանում է Բյուզանդիայի, գենուեզցիների և տեղական ճարտարապետական ոճերի և ազդեցությունների օրինակելի համագոյակցություն: Այն կազմված է, գլխավորապես, ավելի քան 200 կալվածքներից, որոնք պարունակում են մրգի այգիներ (տիպիկ ագրոարդյունաբերական էկոհամակարգին), առանձնատներ և եկեղեցիներ: Գոյություն ունեցող քաղաքային հյուսվածքն իր մեջ ներառում է 14-18-րդ դդ. կառույցներ, ինչպես նաև 20-րդ դարի սկզբին պատկանող նեոդասական շինություններ: Հուշարձանն անընդմեջ գտնվում է վտանգի ներքո՝ սեփականատերերի անփութության պատճառով, որոնք ի զորու չեն պահպանելու օգտագործման համար պիտանի հատկությունները 2008 թ. Հիոս քաղաքի ծրագրի դրույթներին համաձայն: Էլինիկի Էտարիան՝ շրջակա միջավայրի և մշակութային ժառանգության պահպանության հասարակական կազմակերպությունը, Կամպոս Հիոսի ընկերներ հասարակության հետ միասին առաջադրել է հուշարձանը 2016 թ. «7 առավել վտանգված»-ի ցանկում ընդգրկելու համար և ներկայացրել մի շարք միջոցառումներ դրա պահպանության և ամրակայման համար:

Մեյվիսբենկ Հաուզ, Էդինբուրգի մոտ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն

Նախագծված լինելով շոտլանդացի ճարտարապետ Վիլյամ Ադամի կողմից՝ Մեյվիսբենկ Հաուզը (1726) հանդիսանում է 18-րդ դ. շոտլանդական ճարտարապետության վառ օրինակներից մեկը, որի սեփականատերը հանդիսանում էր Սեռ Ջոն Քլերկ Փենիքուքցին: Ըստ էության սա Պալադիան վիլլա է, որը հարմարեցված է հյուսիսային պայմաններին՝ կենտրոնական բլոկի և երկու տաղավարների միջոցով ստեղծելով աննախադեպ գեղատեսիլ կազմ: Չնայած պատմական և ճարտարապետական նշանակությանը՝ կառույցը գտնվում է խարխուլ վիճակում և փլուզման ռիսկում: Մեվիսբենկ Թռաստը, որը ներկայացրել է հուշարձանը 2016 թ. «7 առավել վտանգված»-ում առաջադրմանը, հույս է հայտնել, որ համապատասխան մարմինները կօժանդակեն լուծելու սեփականության և հասանելիության բարդ խնդիրները, ինչը թույլ կտա Թրաստին առաջ շարժվել և գտնել համապատասխան միջոցներ հուշարձանի վերականգնման համար, որը կարող է ծառայել որպես համայնքային ինստիտուտ:

Ռեյսվեկ ամրոց, Գելդերլանդ նահանգ, Նիդերլանդներ

Ռեյսվեկ ամրոցը, տեղակայված լինելով Գրոսսեն գյուղից ոչ հեռու, հանդիսանում է 14րդ դ. կալվածք: Չնայած այն հանգամանքին, որ 19-րդ դ. բավականաչափ փոփոխությունների է ենթարկվել, ամրոցն այնուհանդերձ պահպանել է իր առանձնահատուկ տարրերից մի քանիսը, ինչպիսիք են հաստ պատերը, աշտարակի մնացորդները, կամարները և աստիճանները: Այն դասակարգվեց որպես ազգային հուշարձան 1966 թ.: Կալվածքի պետական պահպանությունը կտրուկ վատթարացավ վերջին տարիներին: 2012 թ. Նիդերլանդների կառավարությունը հայտարարեց նոր մայրուղի կառուցելու ծրագրի մասին, որը հատվելու է և բնականաբար ոչնչացնելու հուշարձանը: Բոնդ Հիմսչատը, որն ներկայացրեց հուշարձանը 2016 թ. «7 առավել վտանգված»-ում առաջադրմանը, հանդես է գալիս որպես մայրուղու ուղղության փոփոխման կողմնակից, ինչի արդյունքում Ռեյսվեկ ամրոցը կարող է պահպանվել, վերականգնվել և նոր գործառնություն ստանալ համատեղելի մայրուղու հետ: Առանձնատունը կարող է առաջարկել հարմարությունների մեծ ընտրանի և/կամ ընդգրկել ոչ մեծ թանգարան:

Ուայ-բլոկը Օսլոյում, Քուարտեր նահանգ, Նորվեգիա

Էյջ-բլոկի (1958) և Ուայ-բլոկի (1969) միասնական համալիրի ձևավորումը, որը մշակվել է նորվեգացի ճարտարապետ Էրլինգ Վիկսջոյի կողմից, հանդիսանում է Նորվեգիայի մոդեռնիստական առանցքային աշխատանքներից: Շինարարության մեթոդիկան նույնպես առանձնահատուկ է: Ուայ-բլոկը նշանավորվում է Պաբլո Պիկասոյի որմնանկարներով: Կառավարական թաղամասը հանդիսացել է 2011 թ. հուլիսի 22-ին իրականացրած ահաբեկչական հարձակման թիրախներից մեկը: Նորվեգացի նախարարների կաբինետը որոշեց վերակառուցել արդեն գոյություն ունեցող հրապարակը՝ Ուայ-բլոկի քանդմամբ՝ պնդելով, որ շենքի մի մասը գտնվում է ճանապարհի վրա և չի ապահովում անվտանգությանը: 2016 թ. «7 առավել վտանգված»-ում շենքի առաջադրումն իրականացրեց Fortidsminneforeningen-ը՝ նորվեգական հին հուշարձանների պահպանության հասարակական կազմակերպությունը, որը պնդում է, որ Ուայ-բլոկի պահպանմամբ հնարավոր է ուժեղացնել կառավարական թաղամասի պաշտպանությունը, հետևաբար նաև քաղաքային տարածքը:

Վալֆլորես պալատն ու կալվածքը Լիսաբոնի շրջակայքում, Պորտուգալիա

Վալֆլորես պալատը (1558թ.) հանդիսանում է 16-րդ դ. բնակելի ճարտարապետության վառ օրինակ Պորտուգալիայում, որը հազվադեպ է հանդիպում՝ լինելով Վերածննդին բնորոշ ոճի շինություն: Չնայած նրան, որ պալատն ունի ինտեգրված 4,5 հա հողային կալվածք՝ այն լավ սփռված է Սանտա Իրիա դե Ազոիայում՝ Թեժու վտակից ոչ հեռու: Այնուհանդերձ պալատը դասակարգված լինելով որպես հանրային շահի սեփականություն՝ այսօր գտնվում է սարսափելի վիճակում: Հարավային ճակատի տոսկանյան ոճում կատարված տասնյակ կամարների և սյուների մեծ մասը փլուզվել է: Պատմական այգին և ակվեդուկը, որոնք նույնպես անշարժ գույք են համարվում, կարիք ունեն շտապ վերանորոգման: Սենթրո Նաշիոնալ դե Կուլտուրա հյուրանոցը ներկայացրել է հուշարձանը 2016 թ. «7 առավել վտանգված»-ում առաջադրմանը՝ որի վերականգնման դեպքում այն կարող է օգտագործվել որպես մշակութային կենտրոն՝ արվեստի և արհեստի դպրոցով, ոչ մեծ թանգարանով, որն էլ իր հերթին կնպաստի քաղաքային տարածաշրջանի սոցիալ-մշակութային կյանքի զարգացմանը:

Հելսինկի-Մալմի օդանավակայան, Ֆինլանդիա

Կառուցվելով 1930-ական թվականների կեսերին ֆունկցիոնալիստական ճարտարապետական ոճում՝ այն հանդիսանում է մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանից մեր օրերում լավ պահպանված, ակտիվ միջազգային օդանավակայաններից մեկն աշխարհում: Ունենալով շուրջ 40.000 վայրէջք տարում՝ Մալմին այսօր հանդիսանում է ամենածանրաբեռնված օդանավակայանը Ֆինլանդիայում՝ Հելսինկի-Վանտաա Միջազգային օդանավակայանից հետո: Երկար տարիների լավ ծառայության շնորհիվ այսօր օդանավակայանի տերմինալը և ծածկերը գտնվում են լավ վիճակում: Սակայն օդանավակայանն այսօր լուրջ վտանգված է նոր զարգացման նախագծի պատճառով: Հելսինկի քաղաքի նոր գլխավոր հատակագծով ենթադրվում է, որ նշված վայրն օգտագործվելու է 2020 թվականից նոր կառուցապատման համար: Եվրոպա Նոստրա Ֆինլանդիան՝ աջակցվելով Մալմի օդանավակայանի ընկերների կողմից (FoMA), ներկայացնելով այն 2016 թ. «7 առավել վտանգված»-ում, նշում է, որ վայրը կարող է ծառայել վերապատրաստման և ավելացրած արժեքով առևտրային օդանավակայանի համար, ներառյալ մշակութային տուրիզմը և դրա անվճար ծառայությունները, որոնք այլ կերպ անհասանելի են 150 կմ շառավղով:

Քոլբերի բացվող կամուրջը Դիեպում, Նորմանդիա, Ֆրանսիա

Էյֆելյան աշտարակի հետ միաժամանակ և նույն տեխնիկայի ու նյութերի կիրառմամբ Քոլբերի կամուրջը հանդիսանում է վերջին խոշոր բացվող կամուրջը Եվրոպայում, որը մինչ օրս աշխատում է ի շնորհիվ իր առանձնահատուկ հիդրավլիկ մեխանիզմի: Օրական այն անցնում են 12.000 տրանսպորտային միջոց և 1,800 հետիոտներ: 2014 թ. Միքստե դյու Պորտ դե Դիյեպ սինդիկատը (SMPD), որը հանդիսանում է կամրջի սեփականատերը, որոշել է կամրջի 1889 թվականին տեղադրված մեխանիզմը փոխարինել նորով: Իր հերթին Դիյեպի Քոլբեր կամրջի պաշտպանության կոմիտեն ցուցադրեց, որ կամուրջը հնարավոր է վերականգնել տեխնիկապես և քիչ ֆինանսական միջոցներով հակառակ Միքստե դյու Պորտ դե Դիյեպ սինդիկատի: Դյու Պատրիմոյնե հիմնադրամը, որն ներկայացրեց 2016 թ. «7 առավել վտանգված»-ում առադրումը, առաջարկում է կամրջի վերականգնումը և մեխանիզմի մոդեռնիզացումը:

Ընդհանուր տեղեկություններ

Եվրոպա Նոստրան հանդիսանում է ժառանգության ՀԿ-ների համաեվրոպական ֆեդերացիա, որոնք ևս աջակցվում են պետական մարմինների, մասնավոր կազմակերպությունների և ֆիզիկական անձանց լայն ցանցով: Տարածված լինելով Եվրոպայի 40 երկրներում՝ կազմակերպությունը ձգտում է քաղաքացիական հանրության ձայնը հասցնել Եվրոպայի մշակութային և բնության ժառանգության պահպանմանը և խթանմանը: Հիմնադրվելով 1963 թ.՝ Եվրոպա Նոստրան այսօր ճանաչված է որպես ամենաներկայացուցչական կազմակերպությունը Եվրոպայում ժառանգության ցանցում: Պլասիդո Դոմինգոն՝ աշխարհահռչակ օպերային երգիչն ու դիրիժորը, հանդիսանում է կազմակերպության նախագահը: Եվրոպա Նոստրա կազմակերպությունը կոչված է փրկելու Եվրոպայում կործանվող հուշարձանները, տեսարժան և բնության վայրերը՝ մասնավորապես «7 առավել վտանգված» հուշարձաններ ծրագրի շրջանակում: Այն նաև պարգևատրվել է ԵՄ կողմից մշակութային ժառանգության մրցանակով/ Europa Nostra Awards: Կազմակերպությունը նույնպես իր ներդրումն ունի եվրոպական ռազմավարության և քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում՝ եվրոպական ինստիտուտների երկխոսության և Եվրոպական ժառանգության 3.3 դաշինքի համակարգման միջոցով: 2014 թ. կազմակերպությունը ԵՄ կողմից ստացել է դրամաշնորհ Ստեղծագործ Եվրոպա ծրագրից՝ Եվրոպայում 3-ամյա «ժառանգության հիմնախնդիրները» ցանցային նախագծի աջակցման համար:

Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտը (EIBI) խթանում է եվրոպական նախաձեռնություններին համընդհանուր բարեկեցության նպատակով: Այն ստեղծվել է Ներդրումների բանկի եվրոպական խմբի շրջանակներում 2012 թ. հունվարին՝ սոցիալական, մշակութային, կրթական և գիտահետազոտական միջոցառումներին որպես կատալիզատոր հանդես գալու նպատակով, որոնք ուղղված են Եվրոպայում տնտեսական և սոցիալական զարգացմանը: Ինստիտուտի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք այս կայքը՝ https://institute.eib.org/

Զարգացման եվրոպական բանկի խորհուրդը (CEB) հանդիսանում է «Եվրոպայի սոցիալական բանկը»: Լինելով բազմակողմանի զարգացման բանկ 41 անդամ-պետություններում՝ այն իրենից ներկայացնում է համերաշխության քաղաքականության խոշոր գործիք Եվրոպայում: Եվրոպայի մշակութային ժառանգության պահպանությունը հանդիսանում է նրա մանդատի մի մասը:

Ստեղծագործ Եվրոպան ԵՄ նոր ծրագիր է, որի նպատակն է մշակութային և ստեղծագործ ոլորտների աջակցումը, ինչը թույլ կտա ավելացնել իրենց ներդրումը և աշխատանքը: 2014-2020 թթ. ընթացքում 1460000000 եվրո բյուջե ունենալով՝ այն աջակցում է ժառանգության, արվեստի, գեղանկարչության, կինոյի, հեռուստատեսության, երաժշտության, տեսանյութերի և խաղերի ոլորտները, ինչպես նաև հազարավոր գեղանկարիչների, մշակութային և ձայնատեսային մասնագետների: Ֆինանսական միջոցները թույլ են տալիս նրանց աշխատել ամբողջ Եվրոպայով, որպեսզի հասնեն նոր լսարանների և զարգացնեն այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են թվային դարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031