Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 18-ից Յունիբանկը կսկսի բաժնետոմսերի տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հարթակում

Դեկտեմբեր 11,2015 15:32

«Յունիբանկ» ԲԲԸ-ն հայտարարում է, որ 2015թ.-ի դեկտեմբերի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի տեղաբաշխման հարթակում կմեկնարկի բանկի սովորական անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխումը: Տեղաբաշխումը կազմակերպվելու է սովորական բաց ստանդարտ աճուրդի ձևով` 2015թ.-ի դեկտեմբերի 18-ից մինչև 2015թ.-ի դեկտեմբերի 24-ը ներառյալ:

«Յունիբանկը» առաջին անգամ Հայաստանում` նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացնում է բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում Յունիբանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի 14.5 մլն բաժնետոմս:

Բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված է «Յունիբանկի» զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և իրական ժողովրդական բանկ դառնալու ռազմավարությամբ: Բանկի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար և փոքր ու միջին բիզնեսի խթանմանը: «Յունիբանկը» մշտապես առանձնացել է նաեւ նոր տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ` ներկայանալով որպես ժամանակակից, ինովացիոն բանկ:

Բանկի կայուն ֆինանսական վիճակը, զարգացման հեռանկարներն ու արդյունավետության մակարդակը, շուկայի դրական արձագանքն ու հասարակության հետաքրքրվածությունը բանկի բաժնետոմսերով մեկ անգամ ևս փաստում են Յունիբանկի հանդեպ հաճախորդների և ներդրողների ունեցած վստահության մասին:

«ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Յունիբանկ» ԲԲԸ-ն լավագույնը ճանաչվեց Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում:

Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն: Նշենք նաև, որ «Յունիբանկը» դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ և ստացել դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ` մատուցելով բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված ծառայությունները: Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը տեղադրված է www.unibank.am կայքի «Բաժնետերեր և ներդրողներ» էջում:

«Յունիբանկ» ԲԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031