Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Շահգելդյանը հերքում է, որ ՕԵԿ վստահված անձինք ծախվել են

Դեկտեմբեր 11,2015 14:02

Սահմանադրական հանրաքվեի ժամանակ ՕԵԿ վստահված անձինք շատ պասիվ էին եւ հասարակությունն ակտիվ քննարկում էր, որ նրանք ծախված են: Այս առնչությամբ այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողների հարցին ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Մենք մեր տեղերը չենք ծախել, դա մեզ համար անընդունելի է: Իսկ, եթե նման տեղեկություններ ունեք, մենք պատրաստ ենք կիրառել միջոցներ: Մեր մոտեցումն այն է, որ մեր վստահված անձինք կատարել են իրենց աշխատանքը»:

Դիտարկմանը, որ «Ոչ»-ի ճակատը, «Նոր Հայաստանը» պայքարում են հանրաքվեն անվավեր ճանաչելու համար, իսկ «Հայկական վերածնունդը» որեւէ քայլ չի անում, պասիվ է՝ Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Մենք բազմաթիվ դիմումներ ենք ներկայացրել եւ համագործակցում ենք մեր ընդդիմադիր գործընկերների հետ: ՕԵԿ-ն արդեն իսկ արել է հայտարարություն, որտեղ խոսվում է բոլոր ընտրախախտումների մասին»: Նա ասաց, որ «Հայկական վերածնունդը» դեռ պետք է նիստ անի եւ որոշի հետագա քայլերը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031