Ոստիկանության աշխատակիցներն այսօր այցելեցին ակտիվիստ Վարդգես Գասպարիի տուն: Նրանք եկել էին նրան բերման ենթարկելու:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել:
Գասպարին մեղադրվում է 2014թ. ապրիլի 7-ին Վարչական դատարանում դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեներին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու, ինչպես նաեւ դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու համար:
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում