Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը քննադատում է ոչ-ին. «Թող նայեն, թե իրենք քանի տեղամասում են իրենց տեղերը ուրիշներին տվել»

Դեկտեմբեր 11,2015 12:56

«Գրգռվածություն, չփաստարկված հայտարարություն, մեղադրանքներ լինելու են, բայց պետք է այնքան խոհեմ եւ պրագմատիկ լինել, որ կարողանաս դաս քաղել, ոչ թե անընդհատ նույն խոսքի վրա սայթաքել: Երկրի նախագահը հայտարարեց, որ պատրաստ են թափանցիկությունը փաստող ցանկացած գործընթաց քննարկել: Մենք պետք է բռնենք այս խոսքից: Բոլոր մեխանիզմները խախտումների ցանկանում ենք ցուցակագրել եւ մեկ առ մեկ պրոֆեսիոնալների հետ քննարկենք, փորձենք գտնել լուծում: Մենք առաջիկա ամիսներին գիշեր-ցերեկ աշխատելու ենք: Միայն աշխատանքն է արդյունք տալիս, հայհոյելը, բամբասանքը արդյունք չեն տալիս»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հանրաքվեի մասին խոսելիս ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Դիտարկմանը՝ դուք այս հանրաքվեից, այսպիսի խախտումներից հետո իրավունք չունեք խոսել 1995-ի հանրաքվեի խախտումների մասին՝ Աղվան Վարդանյանն արձագանքեց, որ իրենք հիվանդագին բաներ չունեն, ուզում են միայն այսօրվա խնդիրները ձեւակերպել եւ լուծում գտնեն. «Եթե մենք առաջնորդվեինք նրանով, որ որեւէ մեկը մեզ չմեղադրի, կդառնայինք ամբոխավար, կնմանվեինք մի քանի այլ կուսակցությունների, որոնց համար բացարձակ նշանակություն չունի՝ այսօր մի բան կասեն, վաղը՝ մի ուրիշ բան: Մենք հանրաքվեին մասնակցություն ենք ունեցել այնքան, ինչքան մյուս քաղաքական կուսակցությունները, ինչպես ոչ-ը, եւ թող իրենք նախ իրենց նայեն: Թող նայեն, թե իրենք քանի տեղամասում են կարողացել ապահովել մասնակցությունը, ՀՅԴ-ն՝ քանիսում, թող նայեն, թե քանի ընտրատեղամասերում են հանձնաժողովի իրենց անդամների տեղերը ուրիշներին տվել, ՀՅԴ-ն՝ քանի ընտրատեղամասում է տվել: Այդ մեղադրողները ինչու են միայն 70 ընտրատեղամասում բողոքարկել, ինչո՞ւ 1900 ընտրատեղամասում չեն տվել: Մենք հանրաքվեին առանձնահատուկ գործառույթ չունենք, չի կարելի մեղադրանքներով ինչ-որ հարց լուծել: 25 տարի նույն բանն արել են, մեղադրել են, չէ՞, չե՞ն հավատում, որ դա անպտուղ զբաղմունք է, թող շարունակեն»:

Լրագրողները ճշտեցին՝ ո՞ւմ նկատի ունեք, որ իրենց տեղերը տվել են ՀՀԿ-ին, որեւէ մեկը չի հաստատում դա՝ նա պատասխանեց. «Բնականաբար, որեւէ մեկը չի հաստատելու: Չեմ ուզում անուններ տամ: Մենք ունենք մեր տեղեկատվությունը, կապ ենք ունեցել բոլոր մարզերի հետ: Ըստ ձեզ, ինչո՞ւ բողոքարկեցին 70 ընտրատեղամասի արդյունքները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Իսկ չէիք ասի՞, թե էդ ՛՛ուրիշներն՛՛ ովքեր են, քանիսով են առել, ի՞նչ նպատակով են առել, կամ թե առնելու իմաստը ո՞րն է, եթե ՀՀԴ-ն արդարաբար վերահսկելու էր…
    Не дысись?…

    • Մարգար Մախսուդյան says:

      Հ.Գ.
      Եթե ոստիկանությունը, դատախազությունը ներգրավված չլինեին հանրաքվեի ապականման գործում, ապա ՀՀԴ-ականի հաղորդման հիման վրա արդեն քրեական գործեր հարուցած կլինեին, քանի որ հանձնաժողովի տեղ գնողն ակնհայտորեն այն պետք է օգտագործեր քվեարկության արդյունքները կեղծելու համար…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031